Հա

Այլ

12/07/2018

«Facebook»-ին կարող են տուգանել 500 հազար ֆունտ ստերլինգով՝ օգտատէրերի տւեալների արտահոսքի պատճառով

Բրիտանական տեղեկատւական ոլորտը վերահսկող կառավարական մարմինը մտադիր է «Facebook»-ին տուգանել ռեկորդային 500 հազար ֆունտ ստերլինգով՝ պայմանաւորւած «Cambridge Analytica» վերլուծական ընկերութեան հետ կապւած սկանդալով:

«alikonline.ir» - Բրիտանական տեղեկատւական ոլորտը վերահսկող կառավարական մարմինը մտադիր է «Facebook»-ին տուգանել ռեկորդային 500 հազար ֆունտ ստերլինգով՝ պայմանաւորւած «Cambridge Analytica» վերլուծական ընկերութեան հետ կապւած սկանդալով:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «Daily Mail»-ը, դա խոշորագոյն հնարաւոր տուգանքն է, որը կարող է սահմանել բրիտանական կառոյցը, որի կարծիքով՝ սոցիալական ցանցը խախտել է օրէնքը՝ չկարողանալով պաշտպանել միլիոնաւոր օգտատէրերի անձնական տւեալները:

Աղբիւրի հաղորդմամբ՝ քրէական հետապնդում է պատրաստւում «SCL Elections Ltd» ընկերութեան նկատմամբ, որին պատկանում է «Cambridge Analytica»-ն: Բացի դրանից, «նախազգուշացնող նամակներ» են ուղարկւել Մեծ Բրիտանիայի 11 քաղաքական կուսակցութիւններին: Կառոյցը ցանկանում է, որ կուսակցութիւններում պարտադիր աուդիտ անցկացւի՝ պարզելու համար՝ արդեօք օգտւել են վերջիններս արտահոսած տեղեկութիւններից, թէ ոչ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։