Հա

Այլ

14/07/2018 - 08:00

Փողկապը վտանգաւոր է ճանաչւել տղամարդկանց առողջութեան համար

Փողկապը տղամարդկանց առողջութեան համար վտանգաւոր է ճանաչւել։ «Science Alert» պարբերականը, վկայակոչելով Շլեզւիգ Հոլշտայնի (Գերմանիա) համալսարանական հիւանդանոցի մասնագէտների հետազօտութիւնը, նշել է, որ փողկապի ձգման պատճառով բարձրանում է գերճնշման զարգացման եւ ուղեղը թթւածնով ոչ ամբողջական սնուցման ռիսկը։ 

«alikonline.ir» - Փողկապը տղամարդկանց առողջութեան համար վտանգաւոր է ճանաչւել։ «Science Alert» պարբերականը, վկայակոչելով Շլեզւիգ Հոլշտայնի (Գերմանիա) համալսարանական հիւանդանոցի մասնագէտների հետազօտութիւնը, նշել է, որ փողկապի ձգման պատճառով բարձրանում է գերճնշման զարգացման եւ ուղեղը թթւածնով ոչ ամբողջական սնուցման ռիսկը։ Այս մասին գրում է «news.am»-ը:

Հետազօտութեանը մասնակցել է 30 տղամարդ, որոնց բաժանել են 2 խմբի։ Առաջին խմբում՝ մասնակիցները փողկապի հանգոյցը ձգել են մինչեւ թեթեւ դիսկոմֆորտի առաջացումը, իսկ միւս կամաւորները փողկապ չեն կրել։ Անցկացւած մանգնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի արդիւնքներից պարզ է դարձել, որ առաջին խմբի տղամարդկանց գլխուղեղի արեան մատակարարումը վատթարացել է միջինում 7.5 տոկոսով։

Գիտնականները այս փաստի վրայ են հրաւիրում ծխողների, տարեցների եւ գերճնշմամբ պացիենտների ուշադրութիւնը, քանի որ նրանց դէպքում ամուր ձգւած փողկապի հանգոյցից կարող են զարգանալ այնպիսի «կողմնակի էֆեկտներ», ինչպիսիք են՝ գլխացաւը, գլխապտոյտը եւ սրտխառնոցը։ Նորմալ ճնշմամբ մարդկանց դէպքում ամուր ձգւած փողկապ կրելը առողջութեանը վնաս չի պատճառի։

Յարակից լուրեր

  • Ինչո՞ւ է վտանգաւոր հանգստեան օրերին երկար քնելը
    Ինչո՞ւ է վտանգաւոր հանգստեան օրերին երկար քնելը

    Հանգստեան օրերին երկար քնելն օրգանիզմն աւելի ուժեղ է վնասում, քան պարբերաբար քիչ քնելը: Այս մասին նշւած է Կոլորադոյի համալսարանի գիտնականների հետազօտութեան մէջ, որը հրապարակւել է «Current Biology» ամսագրում:

  • Սմարթֆոնները տեսողութեան համար վնասակար են ճանաչւել
    Սմարթֆոնները տեսողութեան համար վնասակար են ճանաչւել

    Սմարթֆոնների եւ միւս թւային գաջեթների էկրանների կապոյտ լուսաւորութիւնը տեսողութեան համար վնասակար է ճանաչւել։ Օհաեօ նահանգի Տոլեդոյի համալսարանի կենսաքիմիկները պարզել են, որ կապոյտ լոյսը փոխում է մարդկային աչքի ցանցաթաղանթի մոլեկուլների կառուցւածքը։ 

  • Շատ ջուր խմելու 7 պատճառ
    Շատ ջուր խմելու 7 պատճառ

    Շատ ջուր խմելու մասին խորհուրդները կարելի է անընդհատ լսել: Սակայն շատերին հետաքրքրում է այն հարցը, թէ ինչու է պէտք դա անել: Սկսենք նրանից, որ ջուրը ջուր է: Դրանից ելնելով, կարելի է ասել, որ ջուրն օժտւած է այնպիսի յատկանիշներով, որը աշխարհի ոչ մի ըմպելիք չունի:

  • Թրամփի նախկին խորհրդականն Էրդողանին «աշխարհի ամենավտանգաւոր մարդ» է անւանել
    Թրամփի նախկին խորհրդականն Էրդողանին «աշխարհի ամենավտանգաւոր մարդ» է անւանել

    Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիւ Բենոնը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին աշխարհի ամենավտանգաւոր մարդ է անւանել։ 

  • Ծիրան ուտելու եօթ պատճառ
    Ծիրան ուտելու եօթ պատճառ

    Ծիրանը հարուստ է վիտամին A-ով, որը յայտնի է նաեւ որպէս ռետինոլ։ Այն ճարպալոյծ է իր միւս առաւելութիւններից բացի օգնում է պահպանել տեսողութիւնը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։