Հա

Այլ

16/07/2018

Ծիրան ուտելու եօթ պատճառ

Ծիրանը հարուստ է վիտամին A-ով, որը յայտնի է նաեւ որպէս ռետինոլ։ Այն ճարպալոյծ է իր միւս առաւելութիւններից բացի օգնում է պահպանել տեսողութիւնը։

«alikonline.ir» - Յաջորդ անգամ շուկայ կամ սուպերմարկետ գնալիս անպայման ծիրան գնէք։ Այս զարմանահրաշ միրգն օգտակար յատկանիշների բացառիկ հաւաքածու է պարունակում։ Այս մասին տեղեկացնում է «news.am»-ը:

1. Ծիրանը հարուստ է վիտամին A-ով, որը յայտնի է նաեւ որպէս ռետինոլ։ Այն ճարպալոյծ է իր միւս առաւելութիւններից բացի օգնում է պահպանել տեսողութիւնը։ Վիտամին A-ն օգտակար է մաշկի ու իմունային համակարգի պաշտպանութեան համար։

2. Ծիրանը հարուստ է բջջանիւթով, անկախ նրանից դուք այն թարմ թէ չորացրած վիճակում էք ուտում։ Դա ծիրանը դարձնում է արժէքաւոր մթերք սրտի առողջութեան համար, որը նւազեցնում է «վատ» խոլեստերինի ցուցանիշները ու պաշտպանում մարմնի գլխաւոր մկանը։ Բացի դրանից ծիրանը աւելացնում է «լաւ» խոլեստերինի մակարդակը։ Վերջապէս, դրանում պարունակւող կալիումը հաւասարակշռում է էլեկտրոլիտների ցուցանիշները, ինչը կարեւոր է սրտի համար։

3.Ծիրանը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են օրգանիզմից դուրս բերել ժամանակի ընթացքում այնտեղ կուտակւող թոյները։ Հակաօքսիդանտները սպանում են ազատ ռադիկալները, որոնք վնասում են բջիջները։

4. Ծիրանը օգտակար է արեան համար, քանի որ երկաթ է պարունակում։ Ծիրանում պարունակւող երկաթի տեսակը կանխում է սակաւարիւնութիւնը։

5. Այս միրգը իդէալական է մաշկի պաշտպանութեան համար, քանի որ վիտամիններ A, C-ի ու ֆիտոնուտրիենտների համադրութիւնը ոչ միայն մաշկն աւելի առաձգական է դարձնում, այլեւ դանդաղեցնում է ծերացումը։

6. Եթէ դուք նիհարելու համար յատուկ սննդակարգ էք պահպանում, ապա կարող էք դրան յաւելել նաեւ ծիրան, քանի որ այն արագացնում է մետաբոլիզն ու ազատում աւելորդ կիլոգրամներից։

7. Ծիրանը օգտակար է ոսկորների առողջութեան համար իր մէջ պարունակւող կալցիումի շնորհիւ։ Ճիշտ է, եթէ օրգանիզմում բաւարար քանակութեամբ կալիում չկայ, այդ կալցիումը չի աբսորբացւում ու չի տարածւում մարմնով մէկ։ Բայց դրական նորութիւնն այն է, որ ծիրանը նաեւ բաւականաչափ կալիում է պարունակում։

Յարակից լուրեր

  • Շատ ջուր խմելու 7 պատճառ
    Շատ ջուր խմելու 7 պատճառ

    Շատ ջուր խմելու մասին խորհուրդները կարելի է անընդհատ լսել: Սակայն շատերին հետաքրքրում է այն հարցը, թէ ինչու է պէտք դա անել: Սկսենք նրանից, որ ջուրը ջուր է: Դրանից ելնելով, կարելի է ասել, որ ջուրն օժտւած է այնպիսի յատկանիշներով, որը աշխարհի ոչ մի ըմպելիք չունի:

  • Փողկապը վտանգաւոր է ճանաչւել տղամարդկանց առողջութեան համար
    Փողկապը վտանգաւոր է ճանաչւել տղամարդկանց առողջութեան համար

    Փողկապը տղամարդկանց առողջութեան համար վտանգաւոր է ճանաչւել։ «Science Alert» պարբերականը, վկայակոչելով Շլեզւիգ Հոլշտայնի (Գերմանիա) համալսարանական հիւանդանոցի մասնագէտների հետազօտութիւնը, նշել է, որ փողկապի ձգման պատճառով բարձրանում է գերճնշման զարգացման եւ ուղեղը թթւածնով ոչ ամբողջական սնուցման ռիսկը։ 

  • Գիտնականները պարզել են ձւի ամենօրեայ սպառման օգտակարութիւնը
    Գիտնականները պարզել են ձւի ամենօրեայ սպառման օգտակարութիւնը

    Ամերիկեան սննդի միութեան գիտնականները «Nutrition 2018» համաժողովի շրջանակներում ներկայացւել են մի շարք գիտական աշխատանքների նախնական արդիւնքները, որոնցում բացայայտւում է տարատեսակ սննդամթերքների օգտակարութիւնն առողջութեան համար: 

  • Հետազօտութիւն. «Վիտամիններն ու յաւելումները օգուտ չեն տալիս առողջութեանը»
    Հետազօտութիւն. «Վիտամիններն ու յաւելումները օգուտ չեն տալիս առողջութեանը»

    Ամենայաճախ գործածւող վիտամիններն ու յաւելումներն օգուտ չեն տալիս առողջութեանը, հաւաստիացնում են Տորոնտոյի համալսարանի գիտնականները։ 

  • Գիտնականները պատմել են, թէ ինչու է վտանգաւոր գիշերները չքնելը
    Գիտնականները պատմել են, թէ ինչու է վտանգաւոր գիշերները չքնելը

    Ընդամենը մի երկու գիշեր արթուն մնալը կարող է «խախտել աւելի քան հարիւր տարբեր սպիտակուցների «ներքին ժամացոյցի» ռիթմը, ներառեալ նիւթափոխանակութեան եւ արեան մէջ շաքարի պարունակութեան հետ կապւած միացութիւնները: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։