Հա

Այլ

17/07/2018

Առաջին օգնութիւն ջերմային եւ արեւային հարւածի դէպքում. Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ

Ջերմային հարւած կարող է առաջանալ օրգանիզմի գերտաքացման հետեւանքով, լոգարանում, իսկ արեւային հարւածն առաջանում է գլխի մակերեւոյթին արեւի լոյսի երկարատեւ ազդեցութեան հետեւանքով: Ե՛ւ արեւային, ե՛ւ ջերմային հարւածները կարող են օրգանիզմի համար ծանր հետեւանքներ առաջացնել՝ ընդհուպ սրտի կանգ եւ մահ: Հետեւեալ խորհուրդների օգնութեամբ հնարաւոր է հասկանալ, որ մարդու մօտ ջերմային կամ արեւային հարւած է, եւ առաջին օգնութիւնն ինչպէս պէտք է ցոյց տալ: 

«alikonline.ir» - Ջերմային հարւած կարող է առաջանալ օրգանիզմի գերտաքացման հետեւանքով, լոգարանում, իսկ արեւային հարւածն առաջանում է գլխի մակերեւոյթին արեւի լոյսի երկարատեւ ազդեցութեան հետեւանքով: Ե՛ւ արեւային, ե՛ւ ջերմային հարւածները կարող են օրգանիզմի համար ծանր հետեւանքներ առաջացնել՝ ընդհուպ սրտի կանգ եւ մահ: Հետեւեալ խորհուրդների օգնութեամբ հնարաւոր է հասկանալ, որ մարդու մօտ ջերմային կամ արեւային հարւած է, եւ առաջին օգնութիւնն ինչպէս պէտք է ցոյց տալ: Գրում է «news.am»-ը:

Արեւային եւ/կամ ջերմային հարւածը սովորաբար ուղեկցւում է գլխացաւով, ուժասպառութեամբ, թուլութեամբ, մարմնի ջերմութեան բարձրացմամբ (երբեմն 40 °С-ից բարձր), առատ քրտնարտադրութեամբ: Երբեմն յաճախանում է երակազարկի յաճախութիւնը, դէմքը կարմրում է, գրանցւում է սրտի ռիթմի խանգարում, երբեմն ուշաթափութիւններ եւ շնչառական խնդիրներ են առաջանում:

Այսպիսի ախտանշանների դէպքում խորհուրդ է տրւում տուժածին անյապաղ առաջին օգնութիւն ցոյց տալ.

- Առաջին հերթին անհրաժեշտ է տուժածին զով տեղ տանել՝ գոնէ ստւերոտ տեղ, եթէ նա փողոցում է:

- Չարժի նրան բոլոր կողմերից շրջապատել, նրան թթւածնի հասանելիութիւն ապահովէք:

- Խորհուրդ է տրւում տուժածի հագուստի կոճակներն արձակել, իսկ եթէ նա կիպ հագուստով է, հնարաւորութեան դէպքում այն հանել:

- Տուժածին պառկեցրեք եւ ոտքերը վեր բարձրացրէք, որպէսզի լաւանայ ուղեղին արեան մատակարարումը:

- Նրան ջուր տւէք: Ջուրը չպէտք է չափից աւելի սառը լինի, քանի որ սառը ջուրը որոշ մարդկանց մօտ կարող է անօթների սպազմ առաջացնել: Խորհուրդ չի տրւում տուժածին նաեւ անմիջապէս շատ ջուր տալ՝ թող նա դանդաղ խմի, ոչ մեծ ումպերով:

- Տուժածի ճակատին սառը թրջոց դրէք:

- Եթէ նա ուշքի չի գալիս, շտապ օգնութիւն կանչէք: Նշենք, որ արեւային հարւած ստանալիս ցանկացած դէպքում խորհուրդ է տրւում շտապ օգնութիւն կանչել, նոյնիսկ եթէ տուժածն արագ ուշքի է եկել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։