Հա

Այլ

17/07/2018 - 11:20

Միլիարդատէր Ջէֆ Բեզոսը 150 մլրդ. դոլար կարողութեամբ դարձել է ժամանակակից պատմութեան ամենահարուստ մարդը

Ամերիկեան «Amazon» առցանց խանութի հիմնադիր-ղեկավար Ջէֆ Բեզոսը դարձել է ժամանակակից պատմութեան ամենահարուստ մարդը: 

«alikonline.ir» - Ամերիկեան «Amazon» առցանց խանութի հիմնադիր-ղեկավար Ջէֆ Բեզոսը դարձել է ժամանակակից պատմութեան ամենահարուստ մարդը: Ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում է «Bloomberg»-ը:

Յուլիսի 16-ի դրութեամբ նրա կարողութիւնը գերազանցել է 150 մլրդ. դոլարի շեմը: Հետաքրքրական է, որ միայն ընթացիկ տարում ամերիկացու կարողութիւնն աւելացել է 52 մլրդ. դոլարով: 

Նշւում է, որ Բեզոսին յաջորդում է «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գէյթսը, որը տարիներ շարունակ «Forbes» ամսագրի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդն էր: Յայտնի է, որ Գէյթսն այժմ ունի 95.3 մլրդ. դոլար:  

Մինչդեռ ամենահարուստների լաւագոյն եռեակը եզրափակում է ներդրող Ուորէն Բաֆէթը՝ 83 մլրդ. դոլարով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։