Հա

Այլ

18/07/2018

«Rolls Royce»-ը թռչող տաքսի է ստեղծում

Լիւքս դասի մեքենաների արտադրութեամբ զբաղւող «Rolls Royce» ընկերութիւնը հաստատել է, որ աշխատում է թռչող տաքսու ստեղծման ւղղութեյամբ: 

«alikonline.ir» - Լիւքս դասի մեքենաների արտադրութեամբ զբաղւող «Rolls Royce» ընկերութիւնը հաստատել է, որ աշխատում է թռչող տաքսու ստեղծման ւղղութեյամբ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Daily Mail»-ը՝ մանրամասնելով, որ ուշագրաւ մոդելը կարող է ներկայացւել 2020 թւականից յետոյ:

Յատկանշական է, որ տաքսին կը կարողանայ վերելք ու վայրէջք կատարել ուղղահայաց դիրքով:

Հիբրիդային փոխադրամիջոցը նախատեսւած կը լինի առաւելագոյնը 5 ուղեւորի համար: 

Այն կը զարգացնի առաւելագոյնը 400 կմ/ժ արագութիւն: Յայտնի է, որ թռչող տաքսին կը կարողանայ անցնել մինչեւ 800 կմ. տարածութիւն:

Աղբիւրը նկատում է, որ թռչող մեքենաների կոնցեպտով հետաքրքրւած են նաեւ «Airbus», «Uber» ու մի շարք այլ ընկերութիւններ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։