Հա

Այլ

19/07/2018

Խաղալիք «McLaren Senna»-ն գնահատել են 8 հազար դոլար

Բրիտանական «Amalgam» ընկերութիւնը, որը մասնագիտացած է մասշտաբային մոդելների թողարկման ոլորտում, ներկայացրել է «McLaren Senna» հիպերքարի փոքրացւած պատճէնը: Մանրակրկիտ մշակւած մոդելը, որը պատրաստւել է 1:8 մասշտաբով, գնահատել են նւազագոյնը 8.184 դոլար: 

«alikonline.ir» - Բրիտանական «Amalgam» ընկերութիւնը, որը մասնագիտացած է մասշտաբային մոդելների թողարկման ոլորտում, ներկայացրել է «McLaren Senna» հիպերքարի փոքրացւած պատճէնը: Մանրակրկիտ մշակւած մոդելը, որը պատրաստւել է 1:8 մասշտաբով, գնահատել են նւազագոյնը 8.184 դոլար: Մեքենայի գինը, որը կառուցւել է յաճախորդի ցանկութիւնների համաձայն, հասնում է մինչեւ 10.584 դոլարի: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «Motor»-ը:

Խաղալիք «McLaren Senna»-ի երկարութիւնը կազմում է 600 մմ.: Մասշտաբային մոդելի մշակումը տեւել է 3 հազար ժամ: Այն կատարւել է մակնիշի դիզայն ստուդիայի հետ համագործակցութեամբ, որը տրամադրել է նիւթերի իւրայատկութիւնները եւ հիպերքարի նախագծային օրիգինալ փաստաթղթաւորումը: Մեքենայի հաւաքման եւ ներկման համար ծախսւել է մօտ 300 ժամ:

«McLaren Senna»-ն բրիտանական արտադրողի հաւաքածուում ամենաէքստրեմալ ճանապարհային մոդելն է: Հիպերքարը կարտադրւի 499 օրինակով: «Senna»-ն կունենայ 4-լիտրանոց թւին-տուրբո՝ 800 ձիաուժ հզօրութեամբ եւ 800 Նմ պտոյտի պահով, համադրւած 7-աստիճանի ռոբոտացւած փոխանցման տուփով: «McLaren Senna»-ն առաջին «հարիւրեակը» զարգացնում է 2.8 վայրկեան յետոյ: Առաւելագոյն արագութիւնն է ժամում 340 կմ.:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։