Հա

Այլ

19/07/2018 - 08:50

Սուրճի բոյրը կարող է բարձրացնել վերլուծական առաջադրանքների կատարման արդիւնաւէտութիւնը

Սուրճի բոյրը կարող է դրական ազդել վերլուծական առաջադրանքների կատարման արդիւնաւէտութեան վրայ։ Այս մասին նշւած է ԱՄՆ Սթիւենսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագէտների հետազօտութեան մէջ: 

«alikonline.ir» - Սուրճի բոյրը կարող է դրական ազդել վերլուծական առաջադրանքների կատարման արդիւնաւէտութեան վրայ։ Այս մասին նշւած է ԱՄՆ Սթիւենսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագէտների հետազօտութեան մէջ: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «MedicalXpress»-ը։

Փորձին մասնակցել է մօտ հարիւր ուսանող, որոնց առաջարկել են անցնել «GMAT» թեստը, որը ներառում էր 10 հարց հանրահաշւից։ Կամաւորների մի մասը առաջադրանքները կատարել է սենեակում, որտեղ սուրճի բոյր էր զգացւում։ Պարզւել է, որ հէնց նրանք են աւելի լաւ յաղթահարել իրենց առաջադրանքները։ Ուշագրաւ է, որ հարցման մասնակիցներն էլ իրենց հերթին սուրճի բոյրը կապակցել են առոյգութեան ու արդիւնաւէտութեան հետ։

Մինչդեռ գիտնականները չեն բացառում նաեւ պլացեբոյի էֆեկտը՝ հաշւի առնելով, որ սուրճի բոյրի աղբիւրն իրականում կոֆէին չէր պարունակում։ Գիտնականները առաջարկում են հոտերի ազդեցութիւնը գործածել կեանքի տարբեր ոլորտներում։ Օրինակ՝ սուրճի թեթեւ բուրը կարելի է օգտագործել աշխատանքի արտադրողականութիւնը բարձրացնելու համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։