Հա

Այլ

19/07/2018

Յայտնի են աշխարհի լաւագոյն աւիաընկերութիւնները

«Skytrax» աւիացիոն ծառայութիւնների գնահատման միջազգային կազմակերպութիւնը հրապարակել է աշխարհի լաւագոյն 100 աւիաընկերութիւնների ցուցակը:

«alikonline.ir» - «Skytrax» աւիացիոն ծառայութիւնների գնահատման միջազգային կազմակերպութիւնը հրապարակել է աշխարհի լաւագոյն 100 աւիաընկերութիւնների ցուցակը: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «lenta.ru»-ն՝ վկայակոչելով «Skytrax World Airline Awards»-ի պաշտօնական կայքը:

Վերլուծելով ամբողջ աշխարհից սպառողների կարծիքները՝ վերլուծաբանները պարզել են, որ առաւելագոյն ձայներ է ստացել «Singapore Airlines»-ը: Երկրորդ տեղում է «Qatar Airways»-ը, որն առաջատար դիրք էր զբաղեցնում 2017 թւականին, իսկ երրորդ տեղում է «All Nippon Airways» ճապոնական աւիաընկերութիւնը:

Լաւագոյն տասնեակում են նաեւ «Emirates»-ը (ԱՄԷ), «EVA Air»-ը (Թայւան), «Cathay Pacific Airways»-ը (Հոնկոնգ), «Lufthansa»-ն (Գերմանիա), «Hainan Airlines»-ը (Չինաստան), «Garuda»-ն (Ինդոնեզիա), «Thai Airways»-ը (Թաիլանդ):

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։