Հա

Այլ

19/07/2018 - 09:10

Երկնային պալատ. ինչպիսին է Պուտինի 500 մլն. դոլարանոց շքեղ օդանաւը ներսից

Բրիտանական «Daily Mail» պարբերականը ներկայացրել է ուշագրաւ ֆոտոշարք՝ բացայայտելով, թէ ինչպիսին է Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի օդանաւը ներսից: 

«alikonline.ir» - Բրիտանական «Daily Mail» պարբերականը ներկայացրել է ուշագրաւ ֆոտոշարք՝ բացայայտելով, թէ ինչպիսին է Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի օդանաւը ներսից: Այս մասին տեղեկացնուն է «tert.am»-ը:

Դատելով լուսանկարներից՝ ինքնաթիռում կայ ոսկեզօծ զուգարանակոնք, լոգասենեակ, ահռելի մահճակալ, խորհրդակցութիւնների սրահ, կաշւեպատ կահոյք՝ կառուցւած նեոդասական ոճով, աշխատասենեակ եւ նոյնիսկ մարզասրահ:

Թէեւ օդանաւն արտաքուստ սովորական է թւում, սակայն ներսում ամէն ինչ չափազանց ճոխ է ու շքեղ:

Աղբիւրը նկատում է, որ Պուտինի «երկնային պալատն» արժէ 500 մլն. դոլար, մինչդեռ նրա ամերիկացի պաշտօնակից Դոնալդ Թրամփի «Air Force One» օդանաւն արժէ 1 մլրդ. դոլար:

Պուտինի օդանաւն ունի 65 մ. երկարութիւն, 65 մ. լայնութիւն (թեւերի բացւածքով): Այն կարող է թռչել առաւելագոյնը 12 հազար մ. բարձրութեան վրայ՝ զարգացնելով առաւելագոյնը 1665 կմ/ժ արագութիւն:

Օդանաւը կառուցւել է Վորոնէժում գտնւող աւիաշինական գործարանում եւ ունի յատուկ ծածկոյթ, որի շնորհիւ այն պակաս տեսանելի է ռադարների համար:

Բացի այդ, դրանում ներկառուցւած է գերառաջադէմ հեռահաղորդակցային համակարգ, որն արտակարգ իրավիճակներում հնարաւորութիւն կը տայ կառավարել երկրի զինւած ուժերը:

Յատկանշական է, որ Պուտինն ունի այսպիսի 4 օդանաւ, որոնք ՌԴ նախագահի մեկնումից առաջ  նախապատրաստւում են, ու մինչ վերջին պահը յայտնի չէ, թէ նա որ ինքնաթիռով է մեկնելու: Երբ Պուտինն ի վերջոյ որոշում է՝ ո՛ր ինքնաթիռով է մեկնելու, միւս երեքը հետեւում են նրան: Յայտնի է, որ ՌԴ նախագահին, բացի այդ, կարող է ուղեկցել 68 կործանիչ՝ նրա անվտանգութիւնն ապահովելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։