Հա

Այլ

21/07/2018 - 08:10

«Burberry»-ն միլիոնաւոր դոլարներ արժողութեամբ հագուստ եւ օծանելիք է ոչնչացրել՝ էժան չվաճառելու համար

Բրիտանական «Burberry» ընկերութիւնը, որը զբաղւում է լիւքս դասի հագուստի, աքսեսուարների եւ օծանելիքի արտադրութեամբ, 28.6 մլն. ֆունտ ստերլինգ արժողութեամբ չվաճառւած իրեր է ոչնչացրել` իր ապրանքանիշը պաշտպանելու համար:

«alikonline.ir» - Բրիտանական «Burberry» ընկերութիւնը, որը զբաղւում է լիւքս դասի հագուստի, աքսեսուարների եւ օծանելիքի արտադրութեամբ, 28.6 մլն. ֆունտ ստերլինգ արժողութեամբ չվաճառւած իրեր է ոչնչացրել` իր ապրանքանիշը պաշտպանելու համար:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «BBC»-ն, անցեալ հինգ տարւայ ընթացքում ոչնչացւած հագուստի եւ օծանելիքի ընդհանուր արժէքը գերազանցում է 90 մլն. ֆունտ ստերլինգը:

Նորաձեւութեան բնագաւառում գործող ընկերութիւնները, որոնց թւում է նաեւ «Burberry»-ն, ոչնչացնում են չվաճառւած իրերը՝ կանխելու համար դրանց կողոպուտը կամ վաճառքն էժան գներով:

Բրիտանական առեւտրային բորսայում առաջատար տեղ զբաղեցնող ընկերութիւնը յայտնել է, որ անցեալ տարի ստիպւած է եղել հսկայական քանակութեամբ օծանելիք այրել՝ կոսմետիկ պարագաներ արտադրող ամերիկեան «Coty» ընկերութեան հետ պայամանգիր ստորագրելուց յետոյ:

Նոր ընկերութեան հետ համագործակցութեան պատճառով «Burberry»-ն ստիպւած է եղել ձերբազատւել հին արտադրանքից, որի մեծամասնութիւնն օծանելիքն է եղել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։