Հա

Այլ

22/07/2018 - 08:05

Գիտնականներ. «Մարդու գործունէութիւնն արտացոլւել է տարւայ եղանակների վրայ»

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդու գործունէութիւնը արտացոլւում է տրոպոսֆերայի՝ մթնոլորտի ստորին շերտի օդի ջերմաստիճանի սեզոնային տատանումներում։ 

«alikonline.ir» - Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդու գործունէութիւնը արտացոլւում է տրոպոսֆերայի՝ մթնոլորտի ստորին շերտի օդի ջերմաստիճանի սեզոնային տատանումներում։ Դա թոյլ է տւել պարզել, որ ամառային ջերմաստիճանը որոշ շրջաններում սկսել է արագօրէն աճել ձմեռայինի հետ համեմատած։ Հետազօտութիւնը հրապարակւել է «Science» ամսագրում։ Նոր աշխատանքի հեղինակները ուսումնասիրել են մի քանի տեսական մոդելներ, որոնք նկարագրում են կլիմայի վիճակը արդիւնաբերական յեղափոխութիւնից առաջ եւ յետոյ։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Ամառային ջերմաստիճանը միջին լայնութիւններում աճում է աւելի արագ, քան ձմեռայինը։ Հիւսիսային կիսագնդում այս ազդեցութիւնը աւելի նկատելի է եղել, քանի որ այնտեղ զգալիօրէն ցամաքն աւելի շատ է, քան Հարաւում եւ ովկիանոսը աւելի քիչ «աւելորդ» ջերմութիւն է կլանում։

Գիտնականները կարծում են, որ այդ գործընթացները կարող են մեծացնել բնական կատակլիզմների յաճախականութիւնն ու ուժգնութիւնը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։