Հա

Այլ

22/07/2018 - 08:10

«NASA»-ում պատմել են, թէ երբ Լուսնի վրայ կը յայտնւի մարդկանց առաջին բնակավայրը

Ամերիկեան «NASA» աերոտիեզերական գործակալութիւնը մտադիր է առաջիկայ ութ տարւայ ընթացքում Լուսնի վրայ կայան ստեղծել, որտեղ մշտապէս տիեզերագնացներ կը լինեն:

«alikonline.ir» - Ամերիկեան «NASA» աերոտիեզերական գործակալութիւնը մտադիր է առաջիկայ ութ տարւայ ընթացքում Լուսնի վրայ կայան ստեղծել, որտեղ մշտապէս տիեզերագնացներ կը լինեն: «news.am»-ի՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպէս նշում է «The Daily Star»-ը, այսպիս ծրագրի իրականացումը հնարաւոր է դարձել դէպի տիեզերք տարբեր նիւթերի տեղափոխման ոլորտում մասնաւոր ընկերութիւնների մրցակցութեան շնորհիւ:

«Այն, ինչ տեղի է ունեցել կոմերցիոն տիեզերական արձակումների ոլորտում, շուտով կազդի նաեւ է Լուսնի վրայ կոմերցիոն ինդուստրիայի վրայ: Ես համոզւած եմ, որ այս երկու ոլորտների միջեւ ընդհանուր շատ բան կայ»,- յայտարարել է «Moon Express»-ի գործադիր տնօրէն Բոբ Ռիչարդսը: Ընդ որում, «NASA»- ն եւ մասնաւոր կորպորացիաները նախատեսում են արդէն 2019 թւականին տարբեր աւտոմատացւած գիտական գործիքներ ուղարկել Լուսին:

2017 թւականի դկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել էր դէպի Լուսին գիտաարշաւների վերսկսման անհրաժեշտութեան մասին, ինչը դադարեցւել է 1972 թւականի «Ապոլոն 17»-ի թռիչքից յետոյ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։