Հա

Այլ

Կիրակի, 22 Յուլիսի 2018 08:15

Չափից աւելի ուտելու պատճառն ուղեղի մէջ է

Պատճառը, ինչի համար մարդկանց համար այդքան դժւար է հրաժարւել չիպսերի աւելորդ չափաբաժնից կամ կոնֆետների տուփից, կարող է թաքնւած լինել նրանց ուղեղում, աւելի ճիշտ՝ դրա՝ սննդային «պարգեւներին» արձագանգի մէջ:

«alikonline.ir» - Պատճառը, ինչի համար մարդկանց համար այդքան դժւար է հրաժարւել չիպսերի աւելորդ չափաբաժնից կամ կոնֆետների տուփից, կարող է թաքնւած լինել նրանց ուղեղում, աւելի ճիշտ՝ դրա՝ սննդային «պարգեւներին» արձագանգի մէջ: Գրում է «news.am»-ը:

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրութիւն են անցկացրել եւ պարզել են, որ որոշ երեխաների մօտ ուղեղի որոշ մասերն աւելի ուժեղ են արձագանգել սննդի ընդունմանը, քան՝ դրամական պարգեւներին: Այդպիսի երեխաները չափից աւելի ուտելու հակում են ունեցել, անգամ եթէ իսկապէս սոված չեն եղել, յայտնում է «Appetite» ամսագիրը:

Ստացւած տւեալները բացատրում են, թէ ինչու են որոշ մարդիկ հակւած շատ ուտելուն, իսկ ոմանք՝ ոչ, եւ կարող են յուշել, թէ ինչպէս կանխել ճարպակալումը վաղ տարիքում:

«Եթէ մենք կարողանանք աւելին իմանալ սննդին ուղեղի արձագանգի մասին եւ ինչպէս դա կապւած սննդակարգի հետ, գուցէ հասկանանք, թէ ինչպէս փոխել այդ արձագանգները եւ սննդային վարքը»,- նշել է յօդւածի հեղինակը՝ Շենա Էդայսը Վերմոնտի համալսարանից:

Նրան առաջինն էր յաջողւել յստակ կապ գտնել ուղեղի որոշակի ազդանշանների եւ շատ ուտելու միջեւ: Նրա ուսումնասիրութեան մէջ 7-ից 11 տարեկան 59 երեխայ է մասնակցել: Նրանք բոլորը մի քանի անգամ այցելել են լաբորատորիա:

Առաջին երեք այցելութիւնների ընթացքում երեխաներին տարբեր տեսակի սնունդ է առաջարկւել՝ պարզելու համար, թէ ինչ կերակուր են նրանք ուտում, երբ սոված են, եւ ինչ խորտիկներ են ուտում, եթէ կուշտ են: Չափւում էր նաեւ ընդունած սննդի չափը:

Չորրորդ անգամ ՄՌՏ սկանաւորում էր անցկացւել: Հետազօտութեան ընթացքում նրանք համակարգչային խաղ էին խաղում, որտեղ պէետք է գուշակէին թւերը: Մինչ խաղի արդիւնքներն իմանալը, երեխաներին ասել են, որ ճիշտ պտասխանի համար նրանց գիրք, փող կամ քաղցրաւենիք կը նւիրեն:

Պարզւել էր, որ այն երեխաները, որոնց ուղեղն առաւել ակտիւօրէն է արձագանգում սննդի ակնկալիքին, առաւել յաճախ են չափից աւելի ուտում: Ընդ որում, երեխայի աւել քաշի առկայութիւնը կամ բացակայութիւնն որեւէ դեր չի խաղացել:

Ստացւած տւեալները, նշում են հեղինակները, կօգնեն վաղ տարիքում պարզել չափից աւելի ուտելու եւ, հետեւաբար՝ ճարպակալման հակումը:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ