Հա

Այլ

23/07/2018 - 08:00

Ուրւականների քաղաքը․ ԱՄՆ-ում վաճառւել է լքւած քաղաքը, որը 19-րդ դարի վերջին համարւել է ամենավտանգաւոր վայրերից մէկը

Սերրօ Գորդոն լքեալ քաղաք է, որը գտնւում է Լոս Անջելէսից 200 մղոն դէպի հիւսիս։ Դեռեւս 1870-ականներին այն համարւում էր տարածքի ամենավտանգաւոր վայրերից մէկը։ Ասում են, որ այստեղ շաբաթական միջինը մէկ սպանութիւն էր տեղի ունենում։ 

«alikonline.ir» - Սերրօ Գորդոն լքեալ քաղաք է, որը գտնւում է Լոս Անջելէսից 200 մղոն դէպի հիւսիս։ Դեռեւս 1870-ականներին այն համարւում էր տարածքի ամենավտանգաւոր վայրերից մէկը։ Ասում են, որ այստեղ շաբաթական միջինը մէկ սպանութիւն էր տեղի ունենում։ 

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս գրում է «life.ru»-ն, այժմ քաղաքում մնացած դատարկ շինութիւնները վկայում են քաղաքի ոչ այնքան երջանիկ անցեալի մասին՝ ամէն տեղ պատերին նկատելի են փամփուշտների ու արեան հետքեր։ 

Սակայն որքան էլ տարօրինակ հնչի՝ գտնւեցին մարդիկ, որոնք ցանկութիւն յայտնեցին գնել այս խորհրդաւոր, լքւած ու վախեցնող տարածքը։ Նոր տէրերը մտադիր են մեծ գումարներ ներդնել ոչ թէ քաղաքը վերակառուցելու, այլ դրա դիմագիծը պահպանելու համար։ 

Այստեղ մնացած 22 շինութիւնների ցանկում են տեղի եկեղեցին, հիւրանոց, խանութ, թանգարան եւ այլ շէնքեր։ Յայտնի է, որ ժամանակին այստեղ մեծ քանակութեամբ թանկարժէք հանածոներ են հայթայթել, մասնաւորապէս՝ արծաթ։ Շատերը պնդում են, որ քաղաքում անգամ ուրւականների են նկատել։

Դատարկ քաղաքի նոր սեփականատէրերը նախատեսում են այստեղ կառուցել նոր հիւրանոց, ռեստորան, երաժշտական ստուդիա եւ թատրոն, որպէսզի մարդիկ կարողանան վայելել ամերիկեան պատմութիւնը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։