Հա

Այլ

23/07/2018 - 09:20

5 կալորիական ու ճարպոտ մթերք, որոնք նպաստում են նիհարելուն

Նիհարելու մտադրութիւն ունեցող մարդկանց մեծ մասը խուսափում է այդ մթերքներից ու դրանք համարում վնասակար։ Իրականում չարժի դրանք ամբողջովին բացառել սննդակարգից, քանի որ դրանք պարունակում են օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիւ սննդարար նիւթեր։

«alikonline.ir» - Նիհարելու մտադրութիւն ունեցող մարդկանց մեծ մասը խուսափում է այդ մթերքներից ու դրանք համարում վնասակար։ Իրականում չարժի դրանք ամբողջովին բացառել սննդակարգից, քանի որ դրանք պարունակում են օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիւ սննդարար նիւթեր։ Աւելին, համարւում է, որ դրանք ակտիւացնում են ֆիզիոլոգիական գործընթացները, որոնք արագացնում են էներգիայի արտադրութիւնը՝ ճարպային հիւսւածքի այրման հաշւին: Տեղեկացնում է «news.am»-ը:

Եւ այսպէս, այդ մթերքներն են․

 

Հաւկիթ

Հաւկիթը հարուստ է սպիտակուցով, որի իուրացումը շատ ժամանակ է խլում ու երկար ժամանակ պահպանում յագեցածութեան զգացողութիւնը։ Դրա համար էլ, նոյնիսկ եթէ Դուք փորձում եք նիհարել, կարող էք նախաճաշին հանգիստ մէկ կամ երկու եփած ձու ուտել։

 

Պանիր

Պանիրը շատ իւղոտ ու բարձրկալորիական մթերք է, սակայն դրանում կայ օրգանիզմին շատ անհրաժեշտ կալցիում։ Քչերը գիտեն, որ կալցիում պանրի մէջ աւելի շատ է պարունակւում, քան կաթնաշոռի։ Համարւում է, որ երբ օրգանիզմը ստանում է բաւականաչափ կալցիում, ճարպի այրման պրոցեսն արագանում է, դրա համար էլ պանիրը ձեր սննդակարգից մի հանէք։

 

Մակարոն

Մակարոնը պարունակում է ածխաջրեր, որոնք նոյնպէս անհրաժեշտ են օրգանիզմին։ Հետաքրքիր է, որ հետազօտութիւնները ցոյց են տւել, որ մակարոն գործածող մարդիկ նւազ հակւած են մարմնի զանգւածի տատանումներին։ Սակայն չափից շատ մակարոնեղէն ուտել բնականաբար պէտք չէ, ընդ որում պէտք է ընտրել հացահատիկի ամուր տեսակներից պատրաստւած մակարոնները։

 

Ընդեղէն

Ընդեղեէնը եւս մէկ բարձրկալորիական ու իւղոտ մթերք է, որը պէտք է անպայման գործածել նոյնիսկ եթէ ուզում էք նիհարել։ Ոչ իւղոտ ընդեղէնը հարուստ է սննդարար նիւթերով, որոնք նպաստում են արեան մէջ գլիուկոզայի մակարդակի կայունացմանը։ Օրական մէկ բուռ ընդեղէն ուտելու սովորութիւնը օգնում է նւազեցնել մարմնի աւելորդ զանգւածը՝ դա են հաստատել գիտական բազմաթիւ փորձեր։

 

Կարմիր միս

Սովորաբար մասնագէտները խորհուրդ են տալիս հնարաւորինս քիչ ուտել կարմիր միս։ Սակայն դրանից լրիւ հրաժարւել չարժի՝ կարմիր մսի շաբաթական փոքր քանակութիւնը օրգանիզմին կապահովի սպիտակուցով, մագնիումով, B խմբի վիտամիններով։ Միսն, իհարկէ, ցանկալի չէ տապակել, այն կարելի է եփել կամ շոգեխաշել։

Յարակից լուրեր

  • 10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը
    10 սովորութիւն, որոնք կօգնեն նիհարել եւ պահպանել քաշը

    Յաջողութեամբ նիհարելու եւ քաշը պահպանելու համար անհրաժեշտ է սովորութիւնները փոխել աւելի առողջներով, ասւած է «Journal of Obesity»-ում հրապարակւած «Bond University»-ի (Աւստրալիա) գիտնականների նոր հետազօտութիւնում։ 

  • Մասնագէտները խորհուրդ են տալիս շոգ եղանակին կծու մթերքներ գործածել
    Մասնագէտները խորհուրդ են տալիս շոգ եղանակին կծու մթերքներ գործածել

    Կծու ճաշատեսակների ընտրութիւնը կատարեալ ընտրութիւն է նրանց համար, ովքեր որոշել են շոգ եղանակին մի բան ուտել:

  • Գիտնականները պարզաբանել են իւղոտ սննդի հանդէպ մարդկանց ձգտումը
    Գիտնականները պարզաբանել են իւղոտ սննդի հանդէպ մարդկանց ձգտումը

    Հելի համալսարանի (ԱՄՆ) մասնագէտները 200 կամաւորների մասնակցութեամբ փորձի շրջանակում պարզել են, որ մարդիկ դժւարանում են հրաժարւել վնասակար ճարպերից ու ածխաջրերից, քանի որ այս սնունդը գործարկում է ուղեղի պարգեւատրման համակարգը: Նէյրոնների մեծացած ակտիւութեան հետեւանքով մարդն աւելի շատ հաճոյք է ստանում բուրգերից կամ պիցցայից, քան «ճիշտ» կերակուրից:

  • Սննդակարգի փոքր խախտումները օգնում են նիհարելուն
    Սննդակարգի փոքր խախտումները օգնում են նիհարելուն

    Նոյնիսկ ամենախիստ սննդակարգերը յաճախ կորցնում են իրենց արդիւնաւէտութիւնը, քանի որ օրգանիզմը սովորում է այն իրողութեանը, որ քիչ կալորիաներ է ստանում ու սկսում է էներգիա «պաշարել» ու աւեի քիչ կալորիա այրել։ Ընդ որում մարդը, բնականաբար, դադարում է նիհարել։

  • Մաստակը կարող է նպաստել նիհարելուն
    Մաստակը կարող է նպաստել նիհարելուն

    Մաստակը կարող է օրգանիզմին օգուտ տալ եւ նպաստել նիհարելուն, եթէ այն ծամէք քայլելիս: Այսպիսի եզրահանգում են կատարել Տոկիոյի Վասեդա համալսարանի ճապոնացի գիտնականները

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։