Ուկրայինայի Կիեւի մարզի գիւղերից մէկում բնակիչները յայտնաբերել են անձրեւասունկ, որն ապշեցրել է իր չափերով:
«alikonline.ir» - Ուկրայինայի Կիեւի մարզի գիւղերից մէկում բնակիչները յայտնաբերել են անձրեւասունկ, որն ապշեցրել է իր չափերով:
Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «korrespondent.net»-ը, սունկը կշռում է 17.75 կգ.: Այն գտել են յուլիսի 20-ին:
«Կարծում ենք, որ սա Ուկրայինայում երբեւէ յայտնաբերւած ամենամեծ սունկն է»,- նշել է Գալինա Պոզնեակը:
Ուկրայինայի ռեկորդների ազգայի ռէեստրից յայտնել են, որ նախկինում այսքան մեծ չափի սունկ չեն գրանցել, ուստի՝ չի բացառւում, որ այն կարող է ռեկորդակիր դառնալ: