Հա

Այլ

24/07/2018

«Tesla»-ն սեփական սմարթֆոնն է թողարկելու

Չինական աղբիւրները «Tesla»-ի լոգոյով սմարթֆոնի լուսանկար են հրապարակել: Նրանք պնդում են, որ այն մշակում է Իլոն Մասկի ընկերութիւնը:

«alikonline.ir» - Չինական աղբիւրները «Tesla»-ի լոգոյով սմարթֆոնի լուսանկար են հրապարակել: Նրանք պնդում են, որ այն մշակում է Իլոն Մասկի ընկերութիւնը: Այս մասին ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «life.ru»-ը՝ վկայակոչելով «GizChina»-ն:

Աղբիւրների փոխանցմամբ՝ սարքն արտադրւում է «Quadra» անւանումով: Դատելով լուսանկարից՝ այն առանց շրջանակի էկրան ունի, երկու տեսախցիկ, բարձրախօսներ: Շուկայ արտադրանքի ելքի ժամկէտների մասին ոչինչ չի հաղորդւում:

Փորձագէտները բաւական սառն են գնահատել սմարթֆոնների շուկայ «Tesla»-ի մուտքի հեռանկարները: Ընկերութիւնը մինչեւ հիմա վնասով է աշխատում եւ ներկայում դժւարութիւններ ունի՝ կապւած «Model 3» աւտոմեքենայի արտադրութեան հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։