Հա

Այլ

24/07/2018 - 08:00

Ճապոնացիները փողի դիմաց աստղերին կը ստիպեն թափւել

Ճապոնական «ALE Co.» ստարտափը մտադիր է Երկրի ուղեծիր ուղարկել արբանեակներ, որոնք արհեստական աստղթափ կառաջացնեն:

«alikonline.ir» - Ճապոնական «ALE Co.» ստարտափը մտադիր է Երկրի ուղեծիր ուղարկել արբանեակներ, որոնք արհեստական աստղթափ կառաջացնեն: Ծառայութեամբ կարող են հետաքրքրւել հարուստ յաճախորդները: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «life.ru»-ը՝ վկայակոչելով «Digital Trends»-ին:

Ըստ մտայաղացման, ուղեծրում երկու արբանեակ կը գտնւի, որոնցից իւրաքանչիւրը 400 յատուկ հրթիռներով լիցքաւորւած կը լինի: Արբանեակները կը կառավարւեն Երկրից: Մեր մոլորակից հրթիռակոծումը երկնաքարային անձրեւի կը նմանւի: Արբանեակները հնարաւոր կը լինի մի քանի անգամ օգտագործել, ուղեծրում գտնւելու առաւելագոյն ժամկէտը 24 ամիս կը կազմի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։