Հա

Այլ

24/07/2018

Ամերիկացիները երկու օդաճնշական համակարգով «Hummer» են կառուցել

Ամերիկեան «Mil-Spec Automotive» (MSA) ընկերութիւնը կառուցել է երկու օդաճնշական համակարգով «Hummer H1»:

«alikonline.ir» - Ամերիկեան «Mil-Spec Automotive» (MSA) ընկերութիւնը կառուցել է երկու օդաճնշական համակարգով «Hummer H1»: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «Моtor»-ը։

Ամենագնացը յագեցած է պատւիրւած կախոցով, որի բարձրութիւնը կարելի է կարգաւորել 180 միլիմետրի սահմաններում, ինչպէս նաեւ էլեկտրակարգաւորման հնարաւորութեամբ օդաճնշական նստատեղերով, տաքացուցիչով եւ օդափոխիչով։ Մեքենան կարժենայ 290 հազար դոլար։

Մեքենան շարժման մէջ է դնում արդիականացւած «Duramax» դիզելը, որի հզօրութիւնը կազմում է 510 ձիաուժ։ Այսպիսի շարժիչով «Hummer»-ը տեղից պոկւում եւ մինչեւ 60 մղոն ժամում անցնում է 6.8 վայրկեանում։ Առաւելագոյն հզօրութիւնը սահմանափակւած է ժամում 169 կիլոմետրի սահմանում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։