Հա

Այլ

24/07/2018 - 09:05

Հրապարակւել են «Ապոլլոն 11» լուսնային առաքելութեան նախկինում անյայտ լուսանկարները

ԱՄՆ-ի ազգային աւիատիեզերական գործակալութեան՝ ՆԱՍԱ-ի կողմից իրականացւած «Ապոլլոն 11» լուսնային առաքելութեան ժամանակ արւած լուսանկարները, որոնք կէս դար անյայտ են եղել, հրապարակւել են: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ի ազգային աւիատիեզերական գործակալութեան՝ ՆԱՍԱ-ի կողմից իրականացւած «Ապոլլոն 11» լուսնային առաքելութեան ժամանակ արւած լուսանկարները, որոնք կէս դար անյայտ են եղել, հրապարակւել են: 

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Daily Mail»-ը, լուսնային առաքելութեան ժամանակ արւած լուսանկարներն անյայտ են եղել 49 տարի:

Նշւում է, որ ամերիկացի Քրիս Տագը սկանաւորել է պատմական կադրերը ու յետոյ հրապարակել դրանք «Flickr»-ում: 

Պարբերականը նկատում է, որ այս կադրերը հնարաւորութիւն են տալիս մարդկանց աւելի ամբողջական պատկերացում կազմել 8-օրեայ լուսնային առաքելութեան վերաբերեալ:

Լուսանկարներից մէկում տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը նստած է լուսնային մոդուլում, իսկ յետին պլանին երեւում է Լուսնի վրայ ծածանւող ԱՄՆ դրօշը:

Յայտնի է, որ լուսանկարներն արւել են տիեզերագնացներ Արմսթրոնգի, Բազ Օլդրինի ու Մայքլ Քոլինզի կողմից՝ 1969 թ. յուլիսի 20-ին, երբ հարիւր միլիոնաւոր մարդիկ հետեւում էին մարդկութեան պատմութեան դարակազմիկ իրադարձութեանը:

Արմսթրոնգը եղել է առաքելութեան ժամանակ Լուսնի վրայ առաջին քայլն արած մարդը, որին պատկանում է հետեւեալ յայտնի արտայայտութիւնը՝ «Սա մի փոքր քայլ է մարդու, բայց  ահռելի ցատկ մարդկութեան համար»:

Բրիտանական պարբերականը նկատում է, որ «Ապոլլոն 11» առաքելութեամբ վերջ դրւեց ԽՍՀՄ-ի ու Միացեալ Նահանգների միջեւ տիեզերական մրցավազքին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։