Հա

Այլ

25/07/2018

Լուսնի վրայ կեանքի նշաններ են գտել

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի համալսարանի աստղակենսաբանները յանգել են այն եզրակացութեան, որ Լուսնի վրայ կարող էր կեանք գոյութիւն ունենալ, յայտնում են «Astrobiology» ամսագիրը եւ «Phys.org»-ը: 

«alikonline.ir» - ԱՄՆ Վաշինգտոն նահանգի համալսարանի աստղակենսաբանները յանգել են այն եզրակացութեան, որ Լուսնի վրայ կարող էր կեանք գոյութիւն ունենալ, յայտնում են «Astrobiology» ամսագիրը եւ «Phys.org»-ը: Տեղեկացնում է «news.am»-ը:

Գիտնականները համոզւած են, որ եղած տւեալները բաւարար են վստահութեամբ ասելու, որ երկնային մարմնի վրայ միլիարդաւոր տարիներ առաջ առկայ էին բարենպաստ պայմաններ:

Մասնագէտների խօսքով՝ երբ աւելի քան 4 միլիարդ տարի առաջ Երկրի արբանեակը ստեղծւել է բեկորներից, նրա ընդերքից ժայթքել են մեծ ծաւալով վառւող գազեր, ներառեալ ջրի գոլորշիներ: Հաւանաբար, ապագազացման գործընթացը բերել է երկնային մարմնի մակերեւոյթին ջրամբարների առաջացման եւ ստեղծել է խիտ մթնոլորտ:

Լուսնի վրայ այսպիսի պայմանները գոյութիւն են ունեցել 3.5 մլրդ. տարի առաջ, հրաբխային մեծ ակտիւութեան ժամանակ:

Եզրակացութիւնները հիմնւած են սպեկտրոգրական դիտարկումների արդիւնքների վրայ, որոնք 2009-2010 թւականներին անցկացւել են «Chandrayaan-1» եւ «LCROSS» ուղեծրային զոնդով, որոնք ցոյց են տւել, որ լուսնապարի եւ ռեգոլիտի մէջ ջրի մոլեկուլներ կան: Երկնային մարմնի մակերեւոյթին հանդիպում են նաեւ սառոյցի մեծ ծաւալներ (մօտ միլիարդ տոննա), որոնք խառնարանների յատակին են: Ապացոյցներ կան նաեւ, որ ջուր կայ արբանեալի պատմուճանում:

Հետազօտողների կարծիքով՝ կենսաբանական մոլեկուլները, որոնք դարձել են հիպոթետիկ կենդանի օգանիզմների (ինչպիսին են բակտերիաները) հիմքը, Լուսին են տարւել գիսաստղերի եւ աստերոիդների միջոցով կամ կարող էին Երկրից ընկնել, որը նոյնպէս ինտենսիւ երկնաքարային ռմբակոծման է ենթարկւել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։