Հա

Այլ

25/07/2018 - 09:30

Ամերիկացի գիտնականներ. «Ժամային գօտիների փոփոխութիւնն ազդում է ոչ միայն քնի վրայ»

ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի մասնագէտները պարզել են, որ ժամային գօտիների փոփոխութիւնը ոչ միայն խախտում է քունը, այլ նաեւ ազդում օրգանիզմում ապրող բակտերիաների վրայ: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանի մասնագէտները պարզել են, որ ժամային գօտիների փոփոխութիւնը ոչ միայն խախտում է քունը, այլ նաեւ ազդում օրգանիզմում ապրող բակտերիաների վրայ: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «The Daily Mail»-ը:

Նշւում է, որ ժամային գօտու փոփոխութիւնը կարող է բերել բիոռիթմերի խախտման՝ քնկոտութեան, յոգնածութեան: Սակայն գիտնականները պարզել են, որ երկար թռիչքներն առաջացնում են նաեւ մարսողութեան խանգարում, ինչպէս նաեւ՝ ախորժակի նւազեցում, ինչի պատճառն աղիքներում ապրող բակտերիաների վրայ ազդեցութիւնն է:

Գիտնականների պարզաբանմամբ՝ սա կապւած է այն հանգամանքի հետ, որ քնի եւ հանգստի ռեժիմը սերտօրէն կապւած է սնւելու ռեժիմի, հետեւաբար՝ բակտերիաների կենսագործունէութեան հետ, որոնք մասնակցում են սննդի մարսմանը:

Այս փոփոխութիւնների ազդեցութիւնը նւազեցնելու համար մասնագէտները խորհուրդ են տալիս թռիչքի ժամանակ քիչ ուտել, աւելի շատ ջուր խմել եւ փոխել քնի ռեժիմը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։