Հա

Այլ

25/07/2018

Գիտնականները կապ են յայտնաբերել սմայլիկների ու մարդու բնաւորութեան միջեւ

Սոցցանցերում սմայլիկների (էմոձիներ) լեզուն կարող է շատ բան պատմել մարդու բնաւորութեան մասին։ Այս մասին, ինչպէս յայտնում է «The Conversation» պարբերականը, ասւում է ամերիկացի գիտնականների հետազօտութեան մէջ։ 

«alikonline.ir» - Սոցցանցերում սմայլիկների (էմոձիներ) լեզուն կարող է շատ բան պատմել մարդու բնաւորութեան մասին։ Այս մասին, ինչպէս յայտնում է «The Conversation» պարբերականը, ասւում է ամերիկացի գիտնականների հետազօտութեան մէջ։ Այս մասիբ գրում է «news.am»-ը:

Հետազօտութեան ընթացքում մի խումբ ուսանողներ պատասխանել են մի շարք հարցերի իրենց անձնական յատկանիշների, ինքնագնահատականի մասին  եւ այլն։ Բացի դրանից, փորձի մասնակիցները պատմել են, թէ ինչ աստիճանի կախում ունեն շրջապատի տեսակէտից ու ինչ սմայլիկներ են հիմնականում գործածում։

Դրանից յետոյ ուսումնասիրւել է «Facebook» սոցցանցում բեմադրւած խօսակցութեան ժամանակ նրանց տեքստային նամակագրութիւնը։

Պարզւել է, որ հիմնականում սոցցանցերում սմայլիկներ գործածել են նրանք, ովքեր իրենց առաւել համակրելի ու յաճելի են համարում։ Այն անձինք, որոնք կախում չունեն կողմնակի մարդկանց կարծիքից, հիմնականում տխուր սմայլիկներ են գործածում։

Այսպիսով, սմայլիկների ընտրութիւնը իրօք կախւած է մարդու խառնւածքից։ Նրանք, ովքեր աւելի յաճախ են ժպտում իրական կեանքում, յաճախ են օգտագործում նաեւ դրական սմայլիկներ, դրանով իսկ ցոյց տալով իրենց բարեացակամութիւնը։

Իսկ փորձի այն մասնակիցները, որոնք չեն վախենում սոցցանցերում իրենց բացասական զգացմունքներն արտայայտել, իրականում աւելի քիչ կախում ունեն շրջապատի գնահատականից ու առաջնահերթ են համարում ինքնաարտայայտումը։

Ուշագրաւ է, որ սոցցանցերում ստատուսներ ու հաղորդագրութիւններ կարդացողները նոյն ձեւով են արձագանգում էմոձիներին ու դրական սմայլիկներ սիրողներին աւելի բաց ու բարեացակամ մարդիկ են համարում։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։