Հա

Այլ

25/07/2018 - 09:50

Հետազօտութիւն. «Ինքնագնահատման ամենաբարձր մակարդակը մարդու մօտ ձեւաւորւում է մինչեւ 60 տարեկանը» 

Մարդու ինքնագնահատականն աճում է ամբողջ կեանքի ընթացքում՝ իր գագաթնակէտին հասնելով 60-70 տարեկանում։ Այս մասին նշւած է Բեռնի համալսարանի հոգեբանութեան ինստիտուտի մասնագէտների հետազօտութեան մէջ։

«alikonline.ir» - Մարդու ինքնագնահատականն աճում է ամբողջ կեանքի ընթացքում՝ իր գագաթնակէտին հասնելով 60-70 տարեկանում։ Այս մասին նշւած է Բեռնի համալսարանի հոգեբանութեան ինստիտուտի մասնագէտների հետազօտութեան մէջ։ Տեղեկացնում է «news.am»-ը:

Հետազօտութեան ընթացքում վերլուծել են 4-94 տարեկան աւելի քան 160 000 մարդու տւեալներ։ Պարզւել է, որ ինքնագնահատականն աճում է ամբողջ կեանքի ընթացքում, ու դրա աստիճանական անկումը գրանցւում է 70 տարեկանից յետոյ։ Այսպիսով, գիտնականների խօսքով, ծերութեան տարիներին շատերը աւելի ինքնավստահ են, քան երիտասարդ տարիներին։

Հետաքրքիր է, որ ուսումնասիրութիւնների արդիւնքներով զարգացման նման միտում է յայտնաբերւել տարբեր սերունդների ներկայացուցիչների մօտ։ Դա նշանակում է, որ հակառակ, այսպէս կոչւած, «Generation Me» սերնդի չափազանցւած ինքնավստահութեան ու նարցիսիզմի մասին տարածւած տեսակէտին, իրականում ինքնագնահատականի զարգացումը բոլորի կեանքում նոյն ձեւով է ընթանում։ Բացի դրանից, ինքնագնահատականը կայուն է նաեւ սեռական հասունացման ժամանակաշրջանում։ Իսկ դա նշանակում է, որ հակառակ գրականութեան մէջ տարածւած շաբլոնին, դեռահասների մեծամասնութիւնն այդ ժամանակաշրջանում ցածր ինքնագնահատականի խնդրին չի բախւում։

Ամբողջ կեանքի ընթացքում ինքնագնահատականի աճի մասին եզրակացութիւնները կարեւոր են, քանի որ ինչպէս ցոյց են տալիս հետազօտութիւնները, բարձր ինքնագնահատականը դրական ազդեցութիւն է ունենում կեանքի այնպիսի առանցքային ոլորտների վրայ, ինչպիսիք են սոցիալական յարաբերութիւնները, դպրոցը, աշխատանքը, գործընկերութիւնն ու առողջութիւնը։ Աւելի վաղ կատարւած հետազօտութիւնները վկայում են այն մասին, որ ինքնայարգանքն ազդում է յաջողութեան ու բարեկեցութեան վրայ։

Այսպիսով՝ ինքնագնահատականը բանալի է դէպի սոցիալական ինտեգրում, երջանկութիւն ու յաջողութիւն։

Յարակից լուրեր

  • Ժպիտի բուժիչ յատկութիւնը. գիտնականները նշել են, թէ ինչն է մարդուն երջանիկ դարձնում
    Ժպիտի բուժիչ յատկութիւնը. գիտնականները նշել են, թէ ինչն է մարդուն երջանիկ դարձնում

    Ժպիտը բուժիչ յատկութիւն ունի։ Համաձայն ամերիկացի հոգեբանների հետազօտութեան՝ երջանկութեան արտաքին դրսեւորումներն ազդում են ուղեղի վրայ՝ առաջ բերելով դրական յույզեր։

  • ՆԱՍԱ-ն երկւորեակ եղբայրների օրինակով ապացուցել է, որ տիեզերքում գտնւելը փոխում է մարդու ֆիզիոլոգիան
    ՆԱՍԱ-ն երկւորեակ եղբայրների օրինակով ապացուցել է, որ տիեզերքում գտնւելը փոխում է մարդու ֆիզիոլոգիան

    ԱՄՆ Օդագնացութեան եւ տիեզերական տարածութեան հետազօտութիւնների ազգային գործակալութեան (ՆԱՍԱ) անցկացրած հետազօտութեան արդիւնքում հաստատւել է, որ տիեզերքում գտնւելու հետեւանքով մարդը կրում է ֆիզիոլոգիական փոփոխութիւններ:

  • Դոկտ. Սեւանայ Դանղեանի մարզական նւաճումները
    Դոկտ. Սեւանայ Դանղեանի մարզական նւաճումները

    Ուրախութեամբ տեղեացել ենք, որ թաւրիզահայ դոկտ. Սեւանա Դանղեանը արձանագրել է փայլուն յաջողութիւն Իրանի մարզական բնագաւառում: Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի կողմից առաջին անգամ Իրանում կազմակերպւած միջազգային մրցավարութեան բարձրակարգ դասընթացին, որը կազմակերպւել էր անգլերէն լեզւով եւ գրաւոր քննութեամբ, Հոնգ Կոնգից ներկայացած դասատուի եւ 19 թեկնածուների մասնակցութեամբ, 4 հոգի յաջողեցին անցկացնել սոյն քննութիւնը այդ թւում նաեւ դոկտ. Սեւանան, որոնք պիտի մասնակցեն փորձնական քննութեան 4 փուլերին:

  • Բիլ Գէյթսի հիմնադրամը պարզել է մահւան աշխարհում ամենատարածւած պատճառը
    Բիլ Գէյթսի հիմնադրամը պարզել է մահւան աշխարհում ամենատարածւած պատճառը

    Անառողջ սննդի ընդունումն աւելի շատ մարդ է սպանում, քան ծխելն ու հիպերտոնիան։ Բիլ եւ Մելինդա Գէյթսերի հիմնադրամի ֆինանսաւորած հետազօտութեան համաձայն՝ մեծ քանակութեամբ մսի եւ նւազագոյն քանակութեամբ բանջարեղէնի օգտագործումն ամէն տարի դառնում է աւելի քան 500 հազար ամերիկացիների եւ 90 հազար բրիտանացիների մահւան պատճառ։ 

  • Հետազօտութիւն. «Գաջեթներից կախւածութիւնը բացասաբար է ազդում երեխաների զարգացման վրայ»
    Հետազօտութիւն. «Գաջեթներից կախւածութիւնը բացասաբար է ազդում երեխաների զարգացման վրայ»

    «New York Post»-ը յայտնում է, որ մինչեւ 2 տարեկան ժամանակակից երեխաները գաջեթների վրայ երկու անգամ աւելի շատ ժամանակ են ծախսում, քան նրանց հասակակիցները 20 տարի առաջ։ Միչիգանի համալսարանի գիտնականների հետազօտութիւնների համաձայն, 2014 թ․ փոքրիկ երեխաները տարբեր սարքերի էկրանների մօտ օրական անցկացրել են մօտ 3.05 ժամ, այն դէպքում, երբ 1997 թ․ այդ ցուցանիշը հաւասար էր 1.32 ժամի։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։