Հա

Այլ

26/07/2018 - 08:10

2025 թւականին զբօսաշրջիկների մեծ մասը կը հանգստանայ Ասիայում

Ճանապարհորդութիւնների մասին կայքը վերլուծել է տուրիզմում թրենդները եւ յայտնել, թէ առաջիկայ եօթ տարիներին աշխարհի որ խոշոր քաղաքները կը գրաւեն զբօսաշրջիկներին:

«alikonline.ir» - Ճանապարհորդութիւնների մասին կայքը վերլուծել է տուրիզմում թրենդները եւ յայտնել, թէ առաջիկայ եօթ տարիներին աշխարհի որ խոշոր քաղաքները կը գրաւեն զբօսաշրջիկներին: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «Lonely Planet»-ը:

Ըստ կանխատեսումների՝ ամենամեծ հոսքը կը լինի Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտա, որտեղ 2017-ին ժամանել էր մօտ 3.6 մլն. զբօսաշրջիկ, իսկ 2025 թւականին սպասւում է երկու անգամ աւելի: Մասնագէտների կարծիքով՝ կը մեծանայ նաեւ ինդոնեզական կղզիների գրաւչութիւնը, առաջին հերթին՝ Բալի կղզու (վարկանիշի երկրորդ հորիզոնականում է):

Ընդհանուր առմամբ, 25 առաւել արագ աճող տուրիստական ուղղութիւններից 24-ը գտնւում են Ասիայում, մեծ մասամբ՝ Հնդկաստանում: Ըստ կանխատեսումների՝ 2025 թւականին ճանապարհորդները զանգւածաբար կուղղւեն Ջայփուր (3-րդ տեղում է), Չենաի, Ագրա եւ Դելի (համապատասխանաբար՝ 6-րդ, 7-րդ եւ 10-րդ տեղերում են):

Ասիայի սահմաններից դուրս միակ վայրը, որտեղ տուրհոսքերի աճ է սպասւում, Կահիրէն է, որը վարկանիշում զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ հնգեակը փակում է Հոշիմինը (Վիետնամ): Տասնեակի մէջ են մտել Փհուքեթը (Թաիլանդ) եւ Սիեմ-Ռիփը (Կամբոջա):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։