Հա

Այլ

Կիրակի, 29 Յուլիսի 2018 08:00

«Samsung»-ը սմարթֆոնների համար չկոտրւող էկրան է ստեղծել

Հարաւկորէական «Samsung» ընկերութիւնը բարեյաջող փորձարկել է նոր, չկոտրւող «OLED» էկրաններ՝ նախատեսւած սմարթֆոնների համար:

«alikonline.ir» - Հարաւկորէական «Samsung» ընկերութիւնը բարեյաջող փորձարկել է նոր, չկոտրւող «OLED» էկրաններ՝ նախատեսւած սմարթֆոնների համար:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշէում է տեխնոլոգիական «հսկայի» կայքում, նոր էկրաններում ապակու փոխարէն օգտագործւել է ամրացւած պլաստիկէ ծածկոյթ:

«Samsung»-ի հեռահաղորդակցային ծառայութեան ղեկավար Հոիւնգ Կիմը պատմել է, որ ամրացւած պլաստիկէ ծածկոյթը հրաշալի լուծում է շարժական էլեկտրոնային սարքերի համար, քանի որ չի կոտրւում, թեթեւ է, թափանցիկ, ամուր ու գրեթէ չի տարբերւում ապակուց:

Փորձարկումների ժամանակ էկրանը գցել են 1.2 եւ 1.8 մ բարձրութիւնից: Բացի այդ, այն փորձարկւել է Ցելսիուսի սանդղակով 71 աստիճան շոգի ու 32 աստիճան ցրտի պայմաններում:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ