Հա

Այլ

29/07/2018 - 08:05

Ցուկերբերգը դուրս է մնացել աշխարհի ամենահարուստ մարդկանց եռեակից

Աշխարհի խոշորագոյն սոցկայքի՝ «Facebook»-ի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը դուրս է մնացել «Bloomberg» հանդէսի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղիւսակի առաջատար եռեակից:

«alikonline.ir» - Աշխարհի խոշորագոյն սոցկայքի՝ «Facebook»-ի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը դուրս է մնացել «Bloomberg» հանդէսի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղիւսակի առաջատար եռեակից: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Յայտնի է, որ Ցուկերբերգը 3-րդ հորիզոնականից 6-րդում է յայտնւել, քանի որ նախօրէին «Facebook»-ի արժեթղթերի գնի կտրուկ անկման պատճառով մօտ 17 մլրդ. դոլար է կորցրել:

Աւելի վաղ «Bloomberg»-ը Ցուկերբերգի կարողութիւնը գնահատել էր 86.5 մլրդ. դոլար, մինչդեռ հիմա նա ունի 70.6 մլրդ. դոլար:

Ամենահարուստ մարդկանց ցանկում Ցուկերբերգից առաջ են անցել ամերիկացի ներդրող Վորէն Բաֆետը, «Louis Vuitton Moët Hennessy» ընկերութիւնների խմբի ֆրանսիացի նախագահ Բեռնար Առնոն, իսպանական «Inditex» ընկերութեան հիմնադիր Ամանսիօ Օրտեգան:

Յիշեցնենք, որ «Facebook»-ի արժեթղթերի գինն ընկել է ընկերութեան եռամսեակային ֆինանսական հաշւետւութեան հրապարակումից, ինչպէս նաեւ ոլորտի փորձագէտների կողմից ընթացիկ տարւայ կտրւածքով «Facebook»-ի համար բացասական կանխատեսում տալուց յետոյ:

Դրա հետեւանքով ընկերութեան արժեթղթերի գինն ընկել է 24%-ով, ինչը «Facebook»-ի պատմութեան մէջ արժեթղթերի գնի անկման խոշորագոյն դէպքն է:

Ֆինանսական հաշւետւութիւնում նշւում է, որ ընկերութիւնն անցած եռամսեակում ունեցել է 13 մլրդ. դոլարի շրջանառութիւն, ինչը եղել է շատ աւելի քիչ փորձագէտների կանխատեսածից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։