«Lonely Planet» հեղինակաւոր զբօսաշրջային պարբերականը վերլուծել է աշխարհի տարբեր երկրների հիւրանոցների գներն ու յայտնել, թէ որոնք են ամենաթանկ հիւրանոցային համարները:
«alikonline.ir» - «Lonely Planet» հեղինակաւոր զբօսաշրջային պարբերականը վերլուծել է աշխարհի տարբեր երկրների հիւրանոցների գներն ու յայտնել, թէ որոնք են ամենաթանկ հիւրանոցային համարները: Այս մասին ըստ «panorama.am»-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այսպիսով, ըստ կայքի, առաջին տեղը զբաղեցրել է Ժնեւի հիւրանոցներից մէկի թագաւորակական լիւքս համարը: Այստեղ մէկ գիշերն արժէ 80 հազար դոլար: Այս համարից բացւում է Մոնբլան լեռան տեսարանը:
Երկրորդ տեղում յայտնւել է Նիւ Եօրքի հիւրանոցներից մէկի լիւքս համարը՝ հինգ ննջասենեակով: Այս համարում մէկ գիշեր անցկացնելու համար պէտք է վճարել 75 հազար դոլար:
Վարկանիշի եռեակը եզրափակել է Կալիֆորնիայի պենտհաուսներից մէկը, որտեղ մէկ գիշեր արժէ 45 հազար դոլար:
Աշխարհի ամենաթանկ հիւրանոցային համարների ցանկում ընդգրկւել են նաեւ Ֆիջի կղզում, Սարդինիայում, Մարաքեշում, Մոնակոյում եւ Նիւ Եօրքում գտնւող հիւրանոցները: Ընդ որում, այս հիւրանոցների համարներում մի գիշերւայ ամենացածր արժէքը 36 հազար դոլար է: