Հա

Այլ

Երեքշաբթի, 31 Յուլիսի 2018 09:10

Յայտնի են ամենաարագ ինտերնետ կապով երկրները

Բրիտանական «Cable» ծառայութիւնը, որը գնահատում է ինտերնետ կապի որակը, հրապարակել է ամենաարագ ինտերնետ կապով երկրների ցանկը: 

«alikonline.ir» - Բրիտանական «Cable» ծառայութիւնը, որը գնահատում է ինտերնետ կապի որակը, հրապարակել է ամենաարագ ինտերնետ կապով երկրների ցանկը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Euromag»-ը:

Ամենաարագ ինտերնետ կապով երկրների վարկանիշը գլխաւորել է Սինգապուրը, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են Շւեդիան ու Դանիան:

Ցանկի չորրորդ տեղում յայտնվել է Նորւեգիան, որին հետեւել են Ռումինիան, Բելգիան, Հոլանդիան, Լիւքսեմբուրգն ու Հունգարիան:

Աղբիւրը մանրամասնում է, որ մասնագէտները հաւաքել են տւեալները 12 ամիս՝ 200 երկրում եւ տարածաշրջանում: Նրանք հաշւել են՝ ինչքան ժամանակ է պահանջւում 5 գիգաբայթանոց ֆիլմ ներբեռնելու համար՝ երկրում կապի միջին արագութեան պայմաններում:

Վարկանիշը կազմողները նաեւ նշել են, որ մի տարում ինտերնետ կապի միջին արագութիւնը բարձրացել է 23 տոկոսով, ինչը, նրանց կարծիքով, լաւ արդիւնք է:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ