Հա

Այլ

31/07/2018 - 09:20

Աւստրիայում 1.325 ձիաուժ հզօրութեամբ հիպերքար է կառուցւել

Աւստրիական «Milan Automotive GmbH» ընկերութիւնը, որը հիմնադրել է նախկին մրցարշաւորդ Մարկուս Ֆուքսը, ներկայացրել է իր առաջին մոդելը՝ «Red» հիպերքարը: 

«alikonline.ir» - Աւստրիական «Milan Automotive GmbH» ընկերութիւնը, որը հիմնադրել է նախկին մրցարշաւորդ Մարկուս Ֆուքսը, ներկայացրել է իր առաջին մոդելը՝ «Red» հիպերքարը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Motor.ru»-ն:

Նշւում է, որ ընդհանուր առմամբ պլանաւորւում է թողարկել ընդամենը 99 այսպիսի աւտոմեքենայ:

Այսօր դուք կարող էք երթեւեկել շատ գեղեցիկ աւտոմեքենայով, անիւների վրայ գահով կամ աւտոմեքենայով, որը ծառայում է ընդամենը մի նպատակի՝ գրաւել բոլորի ուշադրութիւնը: Եւ սա հէնց այն է, ինչ մենք ուզում ենք անել մեր սուպերքարի հետ»,- ասել է Ֆուքսը:

Աղբիւրը մանրամասնում է, որ աւտոմեքենան կաշխատի 1.325 ձիաուժ հզօրութեամբ շարժիչով եւ 2.47 վայրկեանում կը զարգացնի մինչեւ 100 կմ/ժ արագութիւն, 5.46 վայրկեանում՝ մինչեւ 200 կմ/ժ արագութիւն: Աւտոմեքենայի քաշը կը լինի 1.300 կգ.:

Այս պահի դրութեամբ ընկերութիւնն արդէն վաճառել է 99 հիպերքարերից 18-ը: Իւրաքանչիւր աւտոմեքենայի գինը մօտ 2 մլն. եւրօ է: Պատւիրատուները կը ստանան իրենց աւտոմեքենաները 2020 թւականից ոչ աւելի վաղ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։