Հա

Այլ

01/08/2018 - 08:50

Համացանցում է յայտնվել «Audi» էլեկտրական սուպերքարի առաջին լուսանկարը

«Audi» էլեկտրական սուպերքարի առաջին լուսանկարը յայտնւել է համացանցում: Ինչպէս նշում է «motor.ru»-ն, նորոյթի նախատիպը կը ներկայացւի օգոստոսին:

«alikonline.ir» - «Audi» էլեկտրական սուպերքարի առաջին լուսանկարը յայտնւել է համացանցում: Ինչպէս նշում է «motor.ru»-ն, նորոյթի նախատիպը կը ներկայացւի օգոստոսին՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Փեբլ Բիչ շրջանում կայանալիք «Նրբագեղութեան մրցոյթ» միջոցառման ժամանակ: Գրում է «tert.am»-ը:

Նշւում է, որ «Audi PB 18 e-tron»-ի ստեղծման հարցում ոգեշնչման աղբիւր է դարձել «R18 e-tron»-ի սպորտային նախատիպը, որում օգտագործւած տեխնոլոգիական լուծումները տեղափոխւել ու յարմարեցւել են «Audi PB 18 e-tron»-ին:

Աղբիւրի հաղորդմամբ՝ նորոյթի մասին այլ մանրամասներ դեռ յայտնի չեն: Ենթադրւում է, որ «Audi»-ն կը սկսի ընդունել նորոյթի նախապատւէրները միջոցառման ժամանակ այն ներկայացնելու հետ մէկտեղ:

Ինչպէս արդէն յայտնել էր «tert.am»-ը, ընկերութեան մէկ այլ նորոյթ՝ «Audi e-tron» էլեկտրական քրոսովէրը, կը թողարկւի սեպտեմբերի 17-ին: Աւտոմեքենան կը ներկայացւի ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկօ քաղաքում անցկացւելիք յատուկ միջոցառման ժամանակ: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։