Հա

Այլ

01/08/2018 - 09:00

Գիտնականները հերքել են այն կարծիքը, որ ուղեղը մարզելու խաղերը բարելաւում են յիշողութիւնը

Արեւմտեան Օնտարիոյի համալսարանի (University of Western Ontario) կանադացի նէյրոգիտնականները հերքել են այն պնդումները, որ որ ուղեղը մարզելու խաղերը բարելաւում են յիշողութիւնը:

«alikonline.ir» - Արեւմտեան Օնտարիոյի համալսարանի (University of Western Ontario) կանադացի նէյրոգիտնականները հերքել են այն պնդումները, որ որ ուղեղը մարզելու խաղերը բարելաւում են յիշողութիւնը: Համապատասխան ուսումնասիրութիւնը հրապարակւել է «Neuropsychologia» ամսագրում: Տեղեկացում է «news.am»-ը:

Գիտնականները որոշել են ստուգել, արդեօք ուղեղի մարզման բազմաժամ խաղերը իսկապէս կարող են մէկ այլ, նմանատիպ խաղում առաւելութիւն ապահովել: Փորձի մասնակիցները բաժանւել են 2 խմբի: Մի խմբի մասնակիցները 20 օրւայ ընթացքում 13 ժամ շարունակ մարզւել են քառակուսիների նշանի որոնման խաղում, որը փուլ առ փուլ բարդանում էր: Երկրորդ խումբը նմանատիպ մարզումներ չի անցկացրել:

Այնուհետ երկու խմբերի մասնակիցներին առաջարկել եմ խաղ խաղալ, որտեղ անհրաժեշտ էր յիշել ոչ թէ նշանները, այլ թւերը: Արդիւնքում երկու խմբի մասնակիցները գրեթէ նոյն արդիւնքներ են ցոյց տւել:

Այս կապակցութեամբ գիտնականներն առաջարկում են ուղեղի աշխատանքի, համապատասխանաբար նաեւ յիշողութեան բարելաւման աւանդական միջոցներ օգտագործել: Դա լաւ քունն է, լաւ սնունդը, կրթութեան մակարդակի բարձրացումը: Ժամանակը տեսախաղերին կամ ուղեղի մարզման թեստերին տրամադրելու փոխարէն, մասնագէտները խորհուրդ են տալիս զբօսնել մաքուր օդում եւ ընկերների հետ շփւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։