Մեծ Բրիտանիայում աճուրդի կը հանւի երկրի միապետ Էլիզաբէթ 2-րդի «Rolls-Royce Phantom IV State Landaulette» մեքենան, որն արտադրւել է 1953 թ., եւ այժմ ամբողջ աշխարհում դրանից կայ ընդամենը 18 օրինակ:
«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայում աճուրդի կը հանւի երկրի միապետ Էլիզաբէթ 2-րդի «Rolls-Royce Phantom IV State Landaulette» մեքենան, որն արտադրւել է 1953 թ., եւ այժմ ամբողջ աշխարհում դրանից կայ ընդամենը 18 օրինակ:
Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «autoclassics.com» կայքը, նմուշի վաճառքը կազմակերպելու է «Bonhams» աճուրդի տունը՝ ընթացիկ տարւայ սեպտեմբերին:
Ընդհանուր առմամբ, աճուրդի է հանւելու «Rolls Royce» աւտոընկերութեան 8 մոդել, որոնք պատկանել են բրիտանական թագաւորական ընտանիքին:
Դրանց շարքում լաւագոյն մոդելն Էլիզաբէթ 2-րդինն է, որն օգտագործւել է 40 տարի՝ արտասահման կատարած ուղեւորութիւնների ժամանակ:
Մեքենան գնահատւել է 1-2 մլն. ֆունտ ստերլինգ: