Հա

Այլ

01/08/2018 - 09:10

Վիետնամում իւրայատուկ կամուրջ է բացւել, որը պահում են երկու հսկայ ձեռքի ափերը  

Վիետնամի Դանանգ քաղաքում, որը գտնւում է Հարաւչինական ծովի ափի մօտ, նոր իւրայատուկ կամուրջ է բացւել:

«alikonline.ir» - Վիետնամի Դանանգ քաղաքում, որը գտնւում է Հարաւչինական ծովի ափի մօտ, նոր իւրայատուկ կամուրջ է բացւել: Ըստ «news.am»-ի հաղորդում է  «Newsru»-ն:

Դանանգի կամուրջները տեղական տեսարժան վայրեր են համարւում: Մինչեւ 2018-ի յունիս դրանք քաղաքում ինն էին, որոնցից ամենայայտնին Խան գետով պտտւող «Han River Bridge» կամուրջն էր:

Մօտ 1 ամիս առաջ բացւած «Ոսկէ» անւանումով թւով 10-րդ կամուրջը իւրայատուկ ճարտարապետութեան շնորհիւ դարձել է Դանանգի եւս մէկ կարեւոր տեսարժան վայրը:

150 մետր երկարութեամբ դեղին կամուրջը՝ կառուցւած ժայռից դուրս եկող երկու հսկայ ափերի վրայ, ծովի մակերեւոյթից 1400 մ. բարձրութեան վրայ է գտնւում:

«TA Landscape Architecture»-ից դիզայներները այնպէս են այն մշակել, որ կամուրջը պահող պողպատէ ձեռքերը կարծես քարից ստեղծւած լինեն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։