Հա

Այլ

02/08/2018 - 08:10

«The Verge». «Նոր «iPhone X Plus»-ը կունենայ 2 SIM քարտ օգտագործելու հնարաւորութիւն»

Ամերիկեան «Apple» տեխնոլոգիական ընկերութիւնը պատրաստւում է սեպտեմբերին ներկայացնել «iPhone» սմարթֆոնի միանգամից 3 մոդել՝ այդ թւում նաեւ «iPhone X Plus»-ը, որը կունենայ 6.5 դեոյմ անկիւնագծով «OLED» էկրան, ինչպէս նաեւ 2 SIM քարտ օգտագործելու հնարաւորութիւն:

«alikonline.ir» - Ամերիկեան «Apple» տեխնոլոգիական ընկերութիւնը պատրաստւում է սեպտեմբերին ներկայացնել «iPhone» սմարթֆոնի միանգամից 3 մոդել՝ այդ թւում նաեւ «iPhone X Plus»-ը, որը կունենայ 6.5 դեոյմ անկիւնագծով «OLED» էկրան, ինչպէս նաեւ 2 SIM քարտ օգտագործելու հնարաւորութիւն:

Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «The Verge»-ը՝ յաւելելով, որ հեռախօսը գործելու է «iOS 12» օպերացիոն համակարգով, որն օրերս է թարմացւել ու «dual-SIM» ռեժիմով գործելու հնարաւորութիւն ստացել:

Յաւելենք, որ սեպտեմբերին «iPhone X Plus»-ից զատ ներկայացւելու են 6.1 դեոյմ անկիւնագծով «LCD» էկրանով, 5.8 դեոյմ անկիւնագծով միւս մոդելները:

Աւելի վաղ համացանց էին արտահոսել 6.5 եւ 6.1 դեոյմ անկիւնագծերով նոր «iPhone»-ների առաջին լուսանկարները: Դրանք իր թւիթերեան միկրոբլոգում հրապարակել էր Բէն Գեսկինը, որը վստահելի աղբիւր է, քանի որ նախկինում էլ նախքան «Apple»-ի այս կամ այն արտադրանքի շնորհանդէսը դրա իրական լուսանկարներն է հրապարակել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։