Հա

Այլ

05/08/2018

ԱՄՆ-ում վաճառքի է հանւել «Ferrari F50» սուպերքարի առաջին նմուշը

Բացառիկ աւտոմեքենաների վաճառքով զբաղւող «Autosport Designs» ամերիկեան ընկերութիւնը վաճառքի է հանել «Ferrari F50» սուպերքարի առաջին նմուշը: 

«alikonline.ir» - Բացառիկ աւտոմեքենաների վաճառքով զբաղւող «Autosport Designs» ամերիկեան ընկերութիւնը վաճառքի է հանել «Ferrari F50» սուպերքարի առաջին նմուշը: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Motor.ru»-ն:

Յայտնի է, որ 1994 թւականին աւտոմեքենան փորձարկւել է, իսկ 1995 թւականին ցուցադրւել Ժնեւի եւ Տոկիոյի աւտոսրահներում: 

1997 թւականին «Ferrari F50»-ն ամբողջութեամբ վերականգնւել ու հասցւել է իր նախնական վիճակին. այն նախապատրաստել են առաջին մասնաւոր սեփականատիրոջը փոխանցելու համար: Աւտոմեքենան ձեռք է բերել բելգիացի հաւաքորդ եւ աւտոմրցարշաւորդ Ժակ Սւատերսը: Աւելի ուշ այն եւս երեք տէր է ունեցել եւ արդիւնքում յայտնւել ԱՄՆ-ում:

Աղբիւրի հաղորդմամբ՝ «Ferrari F50»-ի հետ մէկտեղ գնորդը կը ստանայ այն բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատում են սուպերքարի պատմութիւնը, ինչպէս նաեւ՝ ֆիրմային աքսեսուարների հաւաքածուն եւ «Ferrari Classiche» վկայականը:

Նշւում է, որ այս տարի աւտոմեքենան ամբողջական տեխնիկական զննութեան է ենթարկւել եւ գտնւում է գերազանց վիճակում: Եզակի աւտոմեքենայի վազքը 2.253 կմ. է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։