Հա

Այլ

05/08/2018 - 08:10

«SpaceX»-ը նշել է, թէ երբ տեղի կունենայ «Crew Dragon»-ի առաջին թռիչքը

«SpaceX»-ը մտադիր է «Crew Dragon» տիեզերանաւի առաջին ցուցադրական թռիչքն անցկացնել ընթացիկ տարւայ նոյեմբերին:

«alikonline.ir» - «SpaceX»-ը մտադիր է «Crew Dragon» տիեզերանաւի առաջին ցուցադրական թռիչքն անցկացնել ընթացիկ տարւայ նոյեմբերին: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ ինչպէս տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, յայտարարել է ընկերութեան նախագահ Գւին Շոթուէլը:

«Մենք նախատեսում ենք «Crew Dragon»-ի առաջին ցուցադրական թռիչքն իրականացնել նոյեմբերին: Սա մեր նպատակակէտն է եւ առաջին անգամ այն իրական է թւում»,- յայտարարել է Շոթուէլն այն բանից յետոյ, ինչ ՆԱՍԱ-ն ներկայացրել է տիեզերագնացներին, որոնք առաջինը կը թռչեն «Crew Dragon» եւ «CST-100 Starliner» տիեզերանաւերով: Նա նաեւ յաւելել է, որ «SpaceX»-ը շատ լուրջ է մօտենում թռիչքի հարցին եւ ապագայ տիեզերագնացներն ոչ մի դէպքում «վատ կացութեան մէջ չի դնի»:

Այնուամենայնիւ՝ ընկերութեան նախագահը նաեւ ընդունել է, որ «թռիչքի կանխատեսումը կարող է ցանկացածին վերածել խաբեբայի», ինչը ենթադրում է, որ տիեզերանաւի առաջին թռիչքը կարող է եւ յետաձգւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։