Հա

Այլ

05/08/2018 - 09:20

Շատ ջուր խմելու 7 պատճառ

Շատ ջուր խմելու մասին խորհուրդները կարելի է անընդհատ լսել: Սակայն շատերին հետաքրքրում է այն հարցը, թէ ինչու է պէտք դա անել: Սկսենք նրանից, որ ջուրը ջուր է: Դրանից ելնելով, կարելի է ասել, որ ջուրն օժտւած է այնպիսի յատկանիշներով, որը աշխարհի ոչ մի ըմպելիք չունի:

«alikonline.ir» - Շատ ջուր խմելու մասին խորհուրդները կարելի է անընդհատ լսել: Սակայն շատերին հետաքրքրում է այն հարցը, թէ ինչու է պէտք դա անել: Սկսենք նրանից, որ ջուրը ջուր է: Դրանից ելնելով, կարելի է ասել, որ ջուրն օժտւած է այնպիսի յատկանիշներով, որը աշխարհի ոչ մի ըմպելիք չունի: Այս մասին գրում է «news.am»-ը:

Այդ դէպքում ինչո՞ւ է հարկաւոր բաւարար քանակութեամբ ջուր խմել.

1. Ջուրը նպաստում է քաշի նւազեցմանը

Ջուրը քաշի դէմ պայքարի առաւել արդիւնաւէտ միջոցներից մէկն է: Նախ, ջուրը պարունակում է նւազագոյն կալորիաներ, ի տարբերութիւն հիւթերի, սուրճի, թէյի եւ այլնի: Երկրորդ՝ ջուրը ճնշում է սննդի օգտագործման ցանկութիւնը: Երրորդ՝ իր բուժիչ յատկութիւնների շնորհիւ ջուրը կարող է այտուցւածութիւնը վերացնել:

2. Ջուրը բարենպաստ ազդեցութիւն ունի սրտի առողջութեան վրայ

Մարդիկ, ովքեր օրական խմում են առնւազն 6 բաժակ ջուր, 40 տոկոսով աւելի քիչ են ենթարկւած սրտի կաթւածի վտանգին, քան այն մարդիկ, ովքեր աւելի քիչ քանակութեամբ ջուր են խմում:

3. Ջուրն անցկացնում է գլխացաւը

Գլխացաւը ջրազրկութեան նշան է: Եթէ գլխացաւ ունէք, ջուր խմէք եւ գլխացաւից խուսափելու համար նոյնպէս ջուր խմէք:

4. Ջուրը դրական ազդեցութիւն ունի մաշկի վիճակի վրայ

Ջուրը կարելի է մաշկի զտիչ համարել: Միշտ յիշէք, որ անգամ ամենաթանկ կոսմետիկական միջոցների մեծամասնութիւնը մաշկը խոնաւացնում է արտաքինից, այնպէս որ յատուկ ուշադրութիւն պէտք է արժանանան այն ներսից խոնաւացնելը:

5. Ջուրը կարգաւորում է մարսողութիւնը

Մարդու մարսողական համակարգը մեծ քանակութեամբ հեղուկ է սպառում: Դա պահանջւում է, որպէսզի սնունդը պատշաճ կերպով մարսւի: Բացի այդ, ջուրը կարգաւորում է թթւայնութիւնը:

6. Ջուրը մաքրում է օրգանիզմը

Ջրի օգտագործումը օգնում է հեռացնել օրգանիզմից վնասակար նիւթերը եւ տոքսինները: Շլակների առիւծի բաժինը կուտակւում է հէնց բջիջների միջեւ` միջբջջային հեղուկում: Ջուրը մաքրում է ինչպէս միջբջջային հեղուկը, այնպէս էլ բջիջները:

7. Ջուրը որպէս ջերմաստիճանային կարգաւորիչ է ծառայում

Ջուրը օրգանիզմի «հովացման համակարգի» կարգաւորիչն է: Միջին մարդու մարմնի ընդհանուր զանգւածի 55-ից մինչեւ 70 տոկոսը ջուր է, որն էլ մասնակցում է ջերմակարգաւորման գործընթացներին: Ջուր խմէք եւ ձեր մարմնի ջերմաստիճանը միշտ նորմայում պահէք։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։