Հա

Այլ

06/08/2018 - 08:00

Փորձագէտները կազմել են 2018-ի լաւագոյն աւտոմեքենաների հնգեակը

Փորձագէտները կազմել են 2018 թւականի լաւագոյն աւտոմեքենաների հնգեակը, որը գլխաւորում է պրակտիկ ու տնտեսող «Toyota Corolla»-ն: 

«alikonline.ir» - Փորձագէտները կազմել են 2018 թւականի լաւագոյն աւտոմեքենաների հնգեակը, որը գլխաւորում է պրակտիկ ու տնտեսող «Toyota Corolla»-ն: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Հարկ է նշել, որ ընտրութիւն կատարելիս փորձագէտները հիմնւել են այնպիսի կարեւոր չափանիշների վրայ, ինչպիսին են վստահելիութիւնը, անվտանգութիւնը, ղեկավարելիութեան դիւրինութիւնն ու դրական գնահատականները:

Արդիւնքում՝ «CarsWeek» պորտալի կազմած հնգեակում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Audi A4»-ը, որի առաւելութիւնների շարքին են դասւում շարժիչի հզօրութիւնն ու ղեկավարելիութեան դիւրինութիւնը:

«Audi A4»-ին յաջոդում է «Toyota Camry»-ն, որը ոչ միայն տնտեսող է, այլեւ ունի բազմաթիւ հնարաւորութիւններ:

2018 թւականի լաւագոյն աւտոմեքենաների հնգեակում են յայտնւել նաեւ «Subaru Forester»-ն ու «BMW X3»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։