Հա

Այլ

06/08/2018

Գիտնականներն անւանել են աւելի առոյգացնող ըմպելիքները, քան սուրճն է

Շատերն իրենց առաւօտը չեն պատկերացնում առանց սուրճի։ Սակայն, այն ունի բազում հակացուցումներ եւ տարւել դրանով չարժի:

«alikonline.ir» - Շատերն իրենց առաւօտը չեն պատկերացնում առանց սուրճի։ Սակայն, այն ունի բազում հակացուցումներ եւ տարւել դրանով չարժի: Ըստ «news.am»-ի՝, գրում է «Vista»-ն։

Սուրճը համարւում է լաւագոյն էներգետիկ ըմպելիքը, սակայն կոֆէինը, յատկապէս, եթէ չարաշահում ենք, միայն վնասում է օրգանիզմին, աւելին՝ կան աւելի թարմացնող ընպելիքներ։ Գիտնականները խորհուրդ են տալիս խմել կոճապղպեղի թէյ։ Այս ըմպելիքը ամրացնում է իմունային համակարգը, բարելաւում է աշխատունակութիւնն ու արեան շրջանառութիւնը։ Իզուր չէ, որ մասնագէտներն այն անւանում են նիհարելու օգնական, քանի որ այն լաւացնում է նիւթափոխանակութիւնը։ Ստամոքսի եւս մէկ օգնական է մեղրով ու լիմոնով տաք ջուրը։ Ըմպելիքն օգնում է լաւացնել նիւթափոխանակութիւնը, ամրացնել իմունիտետը։ Կակաոյով տարւել պէտք չէ, եթէ ծրագրում էք մի քանի աւելորդ կիլոգրամներ կորցնել։ Սակայն կակաոյի մէկ բաժակն առաւօտեան կը պարգեւի էներգիայի կուտակում եւ երկարատեւ յագեցւածութիւն։ Նռան հիւթը հարուստ է վիտամիններով, ինչպէս՝ մագնեզիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր եւ այլն: Իր յատկութիւնների շնորհիւ այն բարելաւում է աշխատունակութիւնը, դրականօրէն է ազդում սրտանօթային համակարգի վրայ:

Ժասմինով թէյը ոչ միայն սուրճի նախատիպն է, այլ նաեւ օգնում է օրգանիզմը մաքրել տոքսիններից։ Եղերդակը յաճախ փոխարինում է սուրճին այն մարդկանց համար, որոնք կոֆէինի նկատմամբ «անհանդուրժող» են։ Ըմպելիքի մէկ բաժակը էներգիայի ամբողջ պաշար է տալիս ամբողջ օրւայ համար։ Այն լաւ է ազդում նեարդային համակարգի վրայ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։