Հա

Այլ

07/08/2018 - 08:05

Շւեդիայի ամենաբարձր գագաթը կորցրել է իր տիտղոսը շոգի պատճառով

Քեբնեկայսէ լեռան հարաւային գագաթը, որը համարւում է Շւեդիայի ամենաբարձր կէտը, ցածրացել է 50 սանտիմետրով եւ երկրում ամենաբարձրը դարձել է լեռան հիւսիսային գագաթը: 

«alikonline.ir» - Քեբնեկայսէ լեռան հարաւային գագաթը, որը համարւում է Շւեդիայի ամենաբարձր կէտը, ցածրացել է 50 սանտիմետրով եւ երկրում ամենաբարձրը դարձել է լեռան հիւսիսային գագաթը: Այս մասին շւեդական «SVT» հեռուստատեսութեանը յայտնել է Ստոկոհլմի համալսարանի պրոֆեսոր Պեր Հոլմլունդը: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Քեբնեկայսէ լեռան հարաւային գագաթը սառցապատ է եւ համարւում էր Շւեդիայի ամենաբարձր գագաթը։ Վերջին 20 տարում սառոյցը տարեկան հալւել է մւկ մետրով։ Յուլիսին վերջին Ստոկհոլմի համալսարանի հետազօտողները յայտնել են, որ յուլիսի 2-ին հարաւային գագաթը գտնւել է ծովի մակերեւոյթից 2.101 մետր բարձրութեան վրայ, իսկ յուլիսի 31-ին՝ 2097 մետր։ Շոգի հետեւանքով այդ հալքը հետազօտողները ռեկորդային են անւանել:

Յուլիսի վերջին հարաւային գագաթը միայն 20 սանտիմետրով է բարձր եղել հիւսիսայինից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։