Հա

Այլ

07/08/2018 - 08:10

Պարզ մթերքները կօգնեն լրացնել մագնիումի պակասը օրգանիզմում

Մագնիումը կարեւոր բաղադրիչ է մարդու օրգանիզմում երեք հարիւր կենսաքիմիական ռէակցիաների համար: Բացի այդ, այն ամրացնում է ոսկորները, ինչպէս նաեւ կարեւոր դեր է խաղում արեան մէջ շաքարի մակարդակը կարգաւորելու գործընթացում: 

«alikonline.ir» - Մագնիումը կարեւոր բաղադրիչ է մարդու օրգանիզմում երեք հարիւր կենսաքիմիական ռէակցիաների համար: Աւստրալացի սննդաբան Ֆիոնա Տակը  (Fiona Tuck) վստահ է, որ մագնիումի շնորհիւ մենք ստանում ենք անհրաժեշտ կենսական ուժեր: Բացի այդ, այն ամրացնում է ոսկորները, ինչպէս նաեւ կարեւոր դեր է խաղում արեան մէջ շաքարի մակարդակը կարգաւորելու գործընթացում: Տեղկացնում է «news.am»-ը:

Փորձագէտները խորհուրդ են տալիս մեծ ուշադրութիւն դարձնել առողջ սնունդին եւ չանտեսել թարմ մրգերի եւ բանջարեղէնի օգտագործումը:

Տարբեր երկրների առողջապահական ազգային հաստատութիւններից ստացւած տեղեկատւութեան համաձայն, մագնիումի օգտագործման առաջարկւող նորմաները կանանց համար օրական կազմում են 310-320 մգ., տղամարդկանց համար`400-420 մգ.:

Մագնիումի պակաս կարող է լինել այն անձանց մօտ, ովքեր չարաշահում են ալկոհոլը եւ կարեւորութիւն չեն տալիս առողջ սննդին: Մինչդեռ օրգանիզմում դրա պակասը կարող է բացասական ազդեցութիւն ունենալ ոսկրային համակարգի վրայ եւ տրամադրութեան անկում առաջացնել ընդհուպ մինչեւ դեպրեսիա:

Նման հետեւանքներից խուսափելու համար փորձագէտները խորհուրդ են տալիս օրաբաժնում ներառել կանաչի, սպանախ եւ կաղամբ: Ճաշի կամ ընթրիքի համեղ լրացում կարող են լինել նուշը, կակաոն, հնդկական եւ բրազիլական ընկոյզը, ինչպէս նաեւ շատերի կողմից սիրւած դդումի սերմերը:

Առողջ օրաբաժնում իրենց ներդրումն ունեն ոսպը, ոլոռը, լոբին եւ սիսեռը: Շատերի կողմից սիրւած բանանները նոյնպէս կարող են լրացնել օրգանիզմում մագնիումի պակասը:

Մրգերի եւ բանջարեղէնի օգտագործման համար լաւ լրացում կարող է լինել նաեւ ալկոհոլից հրաժարւելը, կարծում է սննդաբան Ֆիոնա Տակը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։