Հա

Այլ

08/08/2018

Հոլանդիայում կը յայտնւի 3D-տպիչով ստեղծւած տների թաղամաս

3D-տպիչով ստեղծւած բնակելի շէնքերը կը ներկայացւեն արդէն 2019 թւականին:

«alikonline.ir» - 3D-տպիչով ստեղծւած բնակելի շէնքերը կը ներկայացւեն արդէն 2019 թւականին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «The Art Newspaper»-ը:

Հոլանդիայում սկսում են 3D-տպիչով ստեղծւած բնակելի տների կառուցումը: Բետոնէ շարժական տնակները նախագծւել են Հոլանդիայի Էյնդհովէնի տեխնիկական համալսարանում, որի ներկայացուցիչները մէկ տարի առաջ Գեմերտում կառուցեցին աշխարհում առաջին 3D-կամուրջը հեծանւորդների համար:

Այն ժամանակ ութմետրանոց կամրջի կառուցման համար պահանջւեց երեք ամիս, իսկ հինգ տնից բաղկացած բնակելի համալիրն ինժիներները պլանաւորում են աւարտել մէկ տարում: Թաղամասը կը նրեկայացնեն 2019 թւականին: Նախագծով առաջին 3D-տունը կը լինի մէկյարկանի եւ եռասենեակ՝ 95 քառակուսի մետր մակերեսով. իւրաքանչիւր նոր տան կառուցւածքը եւ ինտերիերը կը բարդանան, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։