Հա

Այլ

08/08/2018

«Guardian». «Փրինսի ալբոմի հազւագիւտ նմուշօրինակը վաճառել են ռեկորդային գումարով»

Ամերիկացի երաժիշտ Փրինսի (1958-2016 թթ.) «The Black Album» լիաֆորմարտ ալբոմի հազւագիւտ նմուշօրինակը վաճառւել է ռեկորդային գումարով՝ 27.5 հազար դոլարով: 

«alikonline.ir» - Ամերիկացի երաժիշտ Փրինսի (1958-2016 թթ.) «The Black Album» լիաֆորմարտ ալբոմի հազւագիւտ նմուշօրինակը վաճառւել է ռեկորդային գումարով՝ 27.5 հազար դոլարով: Ինչպէս յայտնել է «The Guardian» թերթը, դա դարձել է աշխարհում երաժշտական պորտալների խոշորագոյններից մէկի՝ «Discogs»-ի ռեկորդը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Վաճառւած նմուշօրինակը թւագրւած է՝ 1987 թւականով, թէեւ «The Black Album»-ի պաշտօնական ռելիզը կայացել է միայն եօթ տարի անց՝ 1994 թւականին: Փրինսը դա բացատրել է նրանով, որ 80-ական թւականների վերջին ինքը մտքի պայծառացում է ունեցել, եւ ինքը չեղարկել է սկաւառակի պլանաւորւած թողարկումը, իսկ արդէն տպագրւած օրինակները կարգադրել է ոչնչացնել:

«Ես հանկարծակի գիտակցեցի, որ մենք կարող ենք ցանկացած պահի մեռնել, իսկ մեզ դատելու են այն վերջին բանով, որը մենք թողել ենք մեզանից յետոյ: Ես չէի ցանկանայ, որ այդ չար, կծու իրը («The Black Album» ալբոմը) դառնայ հէնց այդ ամենավերջինը»,- խոստովանել է երաժիշտը «Rolling Stone» ամերիկեան երաժշտական հանդէսին տւած հարցազրոյցում:

«Discogs»-ում վաճառված սկաւառակը յատուկ արժէք է ներկայացնում նաեւ նրանով, որ մտնում Էր այն 500-հազարանոց տպաքանակի մէջ, որը Փրինսը կարգադրել էր ոչնչացնել: Աշխարհում նման նմուշօրինակներն ընդամենը մի քանիսն են, եւ դրանցից մէկը պահպանել է Տորոնտոյի վինիլային սկաւառակների ֆաբրիկայի նախկին աշխատողը, որը միջնորդի միջոցով նմուշօրինակն անանուն վաճառել է կայքում, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։