Հա

Այլ

09/08/2018 - 10:10

«Ferrari»-ը վաճառւած իւրաքանչիւր մեքենայից 69 հազար եւրօ է վաստակում

Ընթացիկ տարւայ առաջին կիսամեակի արդիւնքներով՝ «Ferrari»-ն ամենաշահութաբեր ապրանքանիշն է. իւրաքանչիւր վաճառւած մեքենայից՝ 69 հազար եւրօ: Համեմատութեան համար նշենք, որ «Jaguar Land Rover»-ի դէպքում այս ցուցանիշը 800 եւրօ է կազմում: 

«alikonline.ir» - Ընթացիկ տարւայ առաջին կիսամեակի արդիւնքներով՝ «Ferrari»-ն ամենաշահութաբեր ապրանքանիշն է. իւրաքանչիւր վաճառւած մեքենայից՝ 69 հազար եւրօ: Համեմատութեան համար նշենք, որ «Jaguar Land Rover»-ի դէպքում այս ցուցանիշը 800 եւրօ է կազմում: Այս մասին ասւած է գերմանացի պրոֆեսոր Ֆերդինանդ Դուդենհեֆէրի հետազօտութիւնում: Ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «Motor»-ը:

Դրանում նաեւ նշւում է, որ գերմանական պրեմիում դասի ապրանքանիշերից ամենաեկամտաբերը «Porsche»-ն է. իւրաքանչիւր վաճառւած մեքենայից ընկերութիւնը շուրջ 17.000 եւրօ է ստանում, իսկ «Audi»-ն, «BMW»-ն եւ «Mercedes-Benz»-ը՝ շուրջ 9 հազար: «Maserati»-ի դէպքում այս ցուցանիշը 5.000 եւրօ է:

Աւտոարտադրողների շրջանում նաեւ կան այնպիսիք, որոնք վնաս են կրում: Այսպէս, վաճառւած իւրաքանչիւր «Bentley»-ն ընկերութեանը 17 հազար եւրօ է արժենում, ինչը բացատրւում է էլեկտրական ուժային սարքաւորումների եւ տեխնոլոգիաների մշակման համար զգալի ներդրումներով: Իսկ «Tesla»-ն իւրաքանչիւր վաճառւած մեքենայից 11 հազար եւրօ է կորցնում:

Անցեալ տարի նման հետազօտութիւն է անցկացրել «Bloomberg»-ը եւ նոյն արդիւնքներն արձանագրել. օպերացիոն շահոյթի մասով առաջատարները նոյնպէս «Ferrari»-ն եւ «Porsche»-ն էին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։