Հա

Այլ

11/08/2018 - 09:10

«Samsung»-ը ներկայացրել է նոր «Galaxy Note 9»-ը

Հարաւկորէական «Samsung Electronics» տեխնոլոգիական ընկերութիւնը ներկայացրել է «Galaxy Note 9» «ֆաբլեթը», որն առաւելապէս նախատեսւած է երիտասարդների համար:  

«alikonline.ir» - Հարաւկորէական «Samsung Electronics» տեխնոլոգիական ընկերութիւնը ներկայացրել է «Galaxy Note 9» «ֆաբլեթը» (սմարթֆոնի եւ պլանշետի հիբրիդ-«tert.am»), որն առաւելապէս նախատեսւած է երիտասարդների համար: 

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «Reuters»-ը, այն նաեւ յարմար է գէյմերների եւ երաժշտասէրների համար: Ընկերութիւնից մանրամասնել են, որ «Bluetooth» ստիլուսով համալրւած սարքը ստեղծւել է «Spotify Technology» երաժշտական սթրիմինգային ընկերութեան ւ իրական հիթ դարձած «Fortnite» խաղը ստեղծողների հետ համագործակցութեան արդիւնքում:

Աղբիւրը նկատում է, որ «Note 9»-ի առանձնայատկութիւններից մէկն այն է, որ «ֆաբլեթն» աշխարհում առաջին «Android» սարքն է, որով հնարաւոր է խաղալ հանրայայտ «Fortnite» խաղը: Նախքան այս, այն կարելի էր խաղալ միայն համակարգիչներով, խաղային կցորդներով ու «Apple»-ի գաջեթներով:

Յաւելենք, որ գաջեթի շնորհանդէսը կայացել է Նիւ Եօրքում: Սարքն արժէ 999 դոլար ու վաճառքում կը յայտնւի օգոստոսի 24-ից:

Յայտնի է, որ նիւեօրքեան միջոցառման ժամանակ ներկայացւել են նաեւ «Samsung Galaxy Watch» սմարթվաչն ու «Galaxy Home» բարձրախօսը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։