Հա

Այլ

11/08/2018

1000-ուժանոց «Toyota»-ի արժէքը կը հասնի 1 մլն. դոլարի

1000 ձիաուժ մարզական «Toyota»-ն, որը «Gazoo Racing» ստորաբաժանումը պատրաստում է սերիական արտադրութեան, կարժենայ ինչպէս «իսկական հիպերքարերը»: 

 

«alikonline.ir» - 1000 ձիաուժ մարզական «Toyota»-ն, որը «Gazoo Racing» ստորաբաժանումը պատրաստում է սերիական արտադրութեան, կարժենայ ինչպէս «իսկական հիպերքարերը»: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, «Motoring» հրատարակութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է Աւստրալիայում մակնիշի ներկայացուցիչ Օռլանդօ Ռոդրիգէզը:

Նրա խօսքով՝ աւտոմեքենան ինքը իրենց ներկայացնելու է լիարժէք հիպերքար, ուստի եւ դրա գինը կը լինի համապատասխան: Ընդ որում՝ մակնիշի ներկայացուցիչը չի բացառել, որ աւտոմեքենայի արժէքը կարող է գերազանցել 1 մլն. դոլարը:

Միեւնոյն ժամանակ, «Toyota»-ի ներկայացուցիչները չգիտեն, թէ յատկապէս որտեղ է պլանաւորւում վաճառել հիպերքարը: Նաեւ դրա վերաբերեալ հանգամանալի որեւէ տեղեկատւութիւն չկայ:

Աւելի վաղ «Gazoo Racing»-ը միայն հաստատել է նմանօրինակ աւտոմեքանայի սերիական արտադրութեան գործարկման պլանները: Առայժմ ցուցադրւել է միայն «GR Super Sport Concept» մոդելի կոնցեպտուալ տարբերակը:

Սպասւում է, որ աւտոմեքենան կը ստանայ ամբողջովին կարբոնային կոնստրուկցիա եւ հիբրիդային ուժային կայանք՝ 2.4 բիտուրբո «վեցեակով»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։