Հա

Այլ

12/08/2018 - 09:50

Սմարթֆոնները տեսողութեան համար վնասակար են ճանաչւել

Սմարթֆոնների եւ միւս թւային գաջեթների էկրանների կապոյտ լուսաւորութիւնը տեսողութեան համար վնասակար է ճանաչւել։ Օհաեօ նահանգի Տոլեդոյի համալսարանի կենսաքիմիկները պարզել են, որ կապոյտ լոյսը փոխում է մարդկային աչքի ցանցաթաղանթի մոլեկուլների կառուցւածքը։ 

«alikonline.ir» - Սմարթֆոնների եւ միւս թւային գաջեթների էկրանների կապոյտ լուսաւորութիւնը տեսողութեան համար վնասակար է ճանաչւել։ Օհաեօ նահանգի Տոլեդոյի համալսարանի կենսաքիմիկները պարզել են, որ կապոյտ լոյսը փոխում է մարդկային աչքի ցանցաթաղանթի մոլեկուլների կառուցւածքը։ Տեղեկացնում է «news.am»-ը:

«Scientific Reports» պարբերականը յայտնում է, որ այսպիսի վնասակար կապոյտ լոյսերից են սմարթֆոնների եւ միւս թւային գաջեթների էկրանների լուսարձակումները։ Հետազօտութեան հեղինակները վստահ են, որ չափազանց վառ լոյսը կարող է տեսողութեան խանգարում առաջացնել։ Մասնաւորապէս, խօսքն այնպիսի բացասական հետեւանքների մասին է, ինչպէս աչքի ցանցաթաղանթի զգայուն հատւածի վնասումը։

Գիտնականները գտնում են, որ աչքի ցանցաթաղանթի կապոյտ ճառագայթման ազդեցութեան հետեւանքները, սկսած ցանցաթաղանթի լոյսի նկատմամբ զգայուն մոլեկուլների ակտիւացումից։ Սա, իր հերթին, ցիտոպլազմայում կալցիումի բարձր մակարդակի պատճառ է դառնում, որը յանգեցնում է ցանցաթաղանթի ֆոտոռեցեպտորային բջիջների մահւան։

Այս գործընթացների արդիւնքում զարգանում է մակուլեար դեգեներացիա, որը կուրութեան զարգացման ամենատարածւած պատճառն է համարւում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։