Հա

Այլ

12/08/2018

Մասնագէտները խորհուրդ են տալիս շոգ եղանակին կծու մթերքներ գործածել

Կծու ճաշատեսակների ընտրութիւնը կատարեալ ընտրութիւն է նրանց համար, ովքեր որոշել են շոգ եղանակին մի բան ուտել:

«alikonline.ir» - Կծու ճաշատեսակների ընտրութիւնը կատարեալ ընտրութիւն է նրանց համար, ովքեր որոշել են շոգ եղանակին մի բան ուտել: Ըստ «news.am»-ի՝ ինչպէս յայտնում է «The Daily Mail»-ը, կծու սնունդը աւելի արդիւնաւէտօրէն է պայքարում շոգի հետեւանքների դէմ, քան պաղպաղակը:

Մասնագէտների կարծիքով՝ սառը մթերքները չափազանց արագ են զովացնում օրգանիզմը, ինչի հետեւանքով մարդու համար, հակառակը, աւելի շոգ է դառնում: Մինչդեռ գրգռող մթերքները մարդու մարմնի ջերմաստիճանը բարձրացնում են արտաքին ջերմաստիճանին համապատասխան՝ դրանով իսկ կարգաւորելով քրտնարտադրութեան պրոցեսները:

Հետազօտութիւնները ցոյց են տւել, որ կծու մթերքների օգտագործումը կարող է օգնել նիհարել՝ նիւթափոխանակութիւնը մինչեւ 23 տոկոսով արագացնելու պատճառով: Չիլի պղպեղի նման մթերքների կծու լինելը  պայմանաւորւած է կապսաիցին միացութեամբ: Այն օրգանիզմին ստիպում է աւելի շատ ջերմութիւն արտադրել, ինչը բերում է կալորիաների աւելի մեծ քանակութեան այրման:

Դրանից բացի, ըստ հետազօտութիւնների՝ համեմունքները կօգնեն նւազեցնել ախորժակը: Հետազօտութիւններից մէկը ցոյց է տւել, որ մեծահասակ տղամարդիկ, որոնք ճաշին կերել են տաք սոուսով ուտեստ, արդիւնքում 200 կալորիա աւելի քիչ են «օգտագործել», քան փորձարկման հսկիչ խմբի մասնակիցները:

Եւս մէկ դրական կողմն այն է, որ կծու պղպեղը մեծ քանակութեամբ А եւ С վիտամիններ է պարունակում, որոնք օգնում են ամրապնդել իմունային համակարգը: Տարբեր հետազօտութիւններ ցոյց են տալիս, որ չիլի պղպեղը օժտւած է հակամանրէային էֆեկտով, ինչն օգնում է աւելի լաւ պայքարել ինֆեկցիաների դէմ: Շաբաթական 3 անգամ կծու պղպեղ օգտագործող մարդիկ 26 տոկոսով աւելի հազւադէպ են մահանում ինֆեկցիայի պատճառով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։